Աթիյե Դենիզ
Contributors to Wikimedia projects
Article ImagesԱթիյե Դենիզ (թուրք. Atiye Deniz, նոյեմբերի 22, 1988[1], Բրեմեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), թուրք փոփ երգչուհի։
Աթիյե Դենիզ | |
---|---|
Նաև հայտնի է որպես | Atiye և Atiye Deniz |
Ծնվել է | նոյեմբերի 22, 1988[1] (35 տարեկան) Բրեմեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Երկիր | Գերմանիա և Թուրքիա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Sony Music |
Atiye Deniz Վիքիպահեստում |
Ծնվել է Գերմանիայի Բրեմեն քաղաքում։ Մանուկ հասակում երազել է երգչուհի դառնալ, Գերմանիայում մասնակցել է բազմաթիվ մանկական երաժշտական փառատոնների։ Նա տիրապետում է թուրքերեն, անգլերեն, գերմաներեն, հոլանդերեն և ֆրանսերեն լեզուներին։
Վեց տարեկանում Աթիյե Դենիզը նվագում էր դաշնավուր և դարբուկ, պրոֆեսիոնալ պարում էր, և հանդիսանում էր բալետմաստեր իր հոլովակներում և համերգների ժամանակ։
2006 թվականին Աթիյեն ստացավ երաժշտական մրցանակ` Kral TV-ի կողմից «Տարվա լավագույն կանացի դեբյուտը» անվանակարգում, 2007 թվականին նա թողարկեց իր առաջին «Gözyaşlarım» կոչվող ալբոմը։
2009 թվականի մարտի 24-ին Sony Music Entertainment-ի ձայնագրող ընկերությունը թողարկեց երգչուհու երկրորդ ալբոմը, որը կոչվում էր պարզապես Atiye[2]: Այս ալբոմի առաջին սինգլը՝ «Muamma» (Հանելուկ), Billboard Türkiye ամսագրում զբաղեցրել է Türkiye Top 20 հիթ-շքերթում 5-րդ տեղը[3]։ «Salla» երգը թողարկվել է որպես երկրորդ սինգլ, որը զբաղեցնում էր երրորդ տեղը հիթ-շքերթում։ Hürriyet թերթը Atiye ալբոմը գրանցեց իր 2008 թվականի տաս լավագույն ալբոմները բաժնում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը։
- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «Release "Atiye" by Atiye» (անգլերեն). MusicBrainz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ «2009'un en iyi 10 yerli albümü» (թուրքերեն). Hürriyet. 28 ноября 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 13-ին.
- Պաշտոնական կայքէջ Արխիվացված 2015-08-31 Wayback Machine