Ալեքսանդրե Աբաշելի


Contributors to Wikimedia projects

Article Images

Ալեքսանդրե Աբաշելի (վրաց.՝ ალექსანდრე (ისააკ) ბესარიონის ძე აბაშელი, իրական անունը՝ Իսահակ Չոչիա, օգոստոսի 27, 1884[1][2][3], Աբաշիսպիր, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 27, 1954[1][2][3][…], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանաստեղծ։

Ալեքսանդրե Աբաշելի
վրաց.՝ ალექსანდრე (ისააკ) ბესარიონის ძე აბაშელი

Ծննդյան անունվրաց.՝ ალექსანდრე ჩოჩია
Ծնվել էօգոստոսի 27, 1884[1][2][3]
ԾննդավայրԱբաշիսպիր, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 27, 1954[1][2][3][…] (70 տարեկան)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Գրական անունАлександр Виссарионович Абашели
Մասնագիտությունբանաստեղծ և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Ուշագրավ աշխատանքներQ25542690?
Պարգևներ

Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Ներշնչվել է

Ալեքսանդրե Աբաշելի Վիքիդարանում
 Alexander Abasheli Վիքիպահեստում

Ծնվել է օգոստոսի 15 (27)-ին, Քութայիսի նահանգի Սաճոճիո գյուղում չքավոր գյուղացու ընտանիքում։ Սովորել է տեղի երկամյա դպրոցում, Քութայիսի քաղաքային ուսումնարանում, ապա դասախոսություններ լսել Մոսկվայի ժողովրդական համալսարանի պատմա-փիլիսոփայական ֆակուլտետում։ 1905-1907 թվականների հեղափոխությանը մասնակցելու համար աքսորվել է։ 1908 թվականին վերադարձել է Թբիլիսի, աշխատել «Կավկազ» և «Նովայա ռեչ» թերթերի խմբագրություններում։ Այդ թերթերում էլ տպագրել է իր առաջին ոտանավորները (ռուսերեն)։ 1910-ից սկսել է աշխատակցել վրացական մամուլին։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ է սիմվոլիզմը («Արևի ծիծաղը», 1913)։ Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո երգել է սոցիալիստական շինարարության առօրյան («Թբիլիսյան գիշեր», 1926, «Հոկտեմբերի որոտը», 1937), արտացոլել Հայրենական մեծ պատերազմի դրվագները։ Վերջին բանաստեղծություններում («Խաղաղության աղավնին», «Չենք ուզում պատերազմ») անդրադարձել է խաղաղության թեմային։ Մահացել է սեպտեմբերի 29-ին, Թբիլիսիում։

Գրիգոլ Աբաշիձեի հետ գրել է ՎԽՍՀ հիմնի տեքստը[4][5]։

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Енциклопедія сучасної України (укр.)Інститут енциклопедичних досліджень НАН України, 2001. — ISBN 966-02-2075-8
  4. Վրացական պոեզիա. Երևանի համալսարանի հրատարակչություն. 1983. էջ 415.
  5. Սրտի ձայներ. Երևան-Թբիլիս: «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո». 1970. էջ 10.
  • ბენაშვილი დ., კრიტიკული ნარკვევები XX ს. ქართულ ლიტერატურაზე, ტ. 1, 1967;
  • რადიანი შ., XX საუკუნის ქართული ლიტერატურა, თბ., 1959;
  • ჭილაია ს., XX საუკუნის ქართული მწერლობა, ტ. 2, თბ., 1959
  • ჭილაია ს., ქსე, ტ. 1, გვ. 17, თბ., 1975

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 14