Ալեքսանդր Հակոբյան (մեխանիկ)


Contributors to Wikimedia projects

Article Images
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսանդր Արշակի Հակոբյան (դեկտեմբերի 25 1890 (հունվարի 6 1891)[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - մայիսի 14, 1971[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), մեխանիկոս։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), պրոֆեսոր (1937), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1940)[3]։

Ալեքսանդր Հակոբյան

Ծնվել էդեկտեմբերի 25 1890 (հունվարի 6 1891)[1][2]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էմայիսի 14, 1971[1][2] (80 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմեքենագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1][2] և ՀԱՊՀ
Գործունեության ոլորտջերմադինամիկա[1] և analytical mechanics?
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2]
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ (1917)[1]
Կոչումակադեմիկոս[1][2]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր
Պարգևներ

Լենինի շքանշան և Լենինի շքանշան

Ավարտել է Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1917)։ 1920-1930 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում. 1928-1929 թվականներին՝ տեխնիկական ֆակուլտետի դեկան։ Հիմնադրման օրից աշխատել է ԵՊԻ-ում, կազմակերպել և գլխավորել է տեսական մեխանիկայի (1930-1939), թերմոդինամիկայի և ջերմատեխնիկայի (1939-1954), գլխավորել ֆիզիկայի (1954-1957) ամբիոնները։

Աշխատանքները վերաբերում են դասական և կիրառական մեխանիկայի տարբեր հարցերին։ Ուսումնասիրել է հեղուկից և ցանկացած թվով գազերից բաղկացած խառնուրդների թերմոդինամիկական հատկությունները՝ հաշվի առնելով նրանցում քիմիական ռեակցիաների և մակակլանման հնարավորությունը։ Հիմնավորել է թերմոդինամիկայի երկրորդ օրենքը՝ ջերմաստիճանի ցանկացած նշանի դեպքում։ Հակոբյանը ԽՍՀՄ-ում առաջիններից է վեկտորական հաշվի օգնությամբ շարադրել տեսական մեխանիկայի դասընթացը։

  • Ֆիզիկա։ Դասախոսություններ կարդացված Երևանի ժող. համալսարանում 1922 թվականին, Եևան, Պետհրատ, 1922։
  • Կլասիկ թերմոդինամիկը և քիմիական կոնստանտը։ Երևան, Ա. հ., 1925։
  • Տեսական մեխանիկա։ Երևան, Հայպետհրատ, 1941։
  • Տեսական մեխանիկա, մաս 1-2, Երևան, 1941-1964։
  • Թերմոդինամիկա, Երևան, 1952։
  • Химическая термодинамика։ Учебное пособие / А. А. Акопян, Москва, Высшая школа, 1963[4].
  • Հոդվածների մատենագիտություն[5]։
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ալեքսանդր_Հակոբյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 70  

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։