Աղյուսակ


Contributors to Wikimedia projects

Article Images

Աղյուսակ (լատին․՝ tabula տախտակ), տվյալների կառուցվածքի միջոց է։ Դա տվյալների բաշխումն է տողերի և սյունակների վրա։

Աղյուսակները լայնորեն օգտագործվում են տարբեր ուսումնասիրությունների և տվյալների վերլուծության մեջ։ Աղյուսակներ հանդիպում են նաև ԶԼՄ-ներում, ձեռագիր նյութերում, համակարգչային ծրագրերում և ճանապարհային ցուցանակներում։

 
Աղյուսակ

Աղյուսակը բաղկացած է տողերի և սյունակների դասավորված շարքերից.

  • տողերի տարրերը հավասարեցվում են միմյանց հետ և ունեն իմաստային կապ
  • սյունակում թվարկված են այս տարրերի հատկությունները, որոնցով հավասարեցվում են
  • սովորաբար սյունակը վերնագիր ունի
  • դրա անունը կարող է լինել բառ, արտահայտություն կամ թիվ
  • տողի և սյունի հատումը հանդիսանում է աղյուսակի բջիջ։

Աղյուսակի տարրերը կարող են խմբավորվել կամ դասավորվել տարբեր ձևերով։ Բացի այդ, աղյուսակը կարող է ներառել մետատվյալներ, ծանոթագրություններ, վերնագիր, էջախորագիր։

Հետևյալ օրինակը ներկայացնում է պարզ աղյուսակ՝ երեք սյունակով և վեց տողով։ (առաջին շարքը անտեսվում է, քանի որ այն օգտագործվում է միայն սյունակի անունները ցուցադրելու համար)։ Այս աղյուսակը վերնագիր ունի։

Ծրագրավորման բաժնի ուսուցիչներ
Ազգանուն Անուն Հայրանուն
Զարոյան Մարինե Կարապետ
Դանիելյան Վարսենիկ Մարտին
Հարությունյան Լուսինե Ռուբեն
Մարտիրոսյան Գոհարիկ Սիրակ
Աբրահամյան Արմենուհի Մայիս
Կարապետյան Քրիստինե Արամ

Ցանկացած պարզ աղյուսակ կարող է դառնալ բազմաչափ՝ տվյալների արժեքները կարգավորված հիերարխիայի նորմալացնելով (օրինակ՝ մարդկանց և նրանց տարիքի մասին պարզ աղյուսակից օգտագործելով տվյալներ, կարող եք ստեղծել բազմաչափ տարիքային աղյուսակ)։

Բազմաչափ աղյուսակի լավ օրինակ է բազմապատկման աղյուսակը։

Բազմապատկման աղյուսակ
* 1 2 3
1 1 2 3
2 2 4 6
3 3 6 9

Ծանոթագրություն. Բազմաչափ աղյուսակում շարքի վերնագրի և սյունակի վերնագրի արժեքների յուրաքանչյուր համադրություն կունենա յուրահատուկ արժեք (այն չի կարող փոխվել).

  • 1-ին սյունակի և 1-ին տողի հատման կետը կհամապատասխանի միայն 1-ին, այսինքն՝ արժեքը կլինի 1։
  • 1-ին սյունակի և 2-րդ տողի հատման կետը կհամապատասխանի միայն 2-ին, այսինքն՝ արժեքը կլինի 2 և այլն։

Տարիքային աղյուսակը կառուցվածքային առումով նման է բազմապատկման աղյուսակին։

Տարիքային աղյուսակ (միայն անուններ)
+ 1 2 3
Մհեր Խաչատրյան Մհեր Սարգսյան Մհեր Գինոսյան Մհեր
Սերոբ Համբարձումյան Սերոբ Հունանյան Սերոբ Իսրոյան Սերոբ
  • խաչաձև հղումներ
  • թվաբանություն (բազմապատկման աղյուսակ)
  • տրամաբանություն (ճշմարիտ կամ ճշտության աղյուսակ)
  • քիմիա (պարբերական աղյուսակ)
  • օվկիանոսագիտություն (մակընթացության աղյուսակ)

Աղյուսակներն օգտագործվում են ինչպես ծրագրերում, այնպես էլ դրանց նախագծման մեջ։ Ժամանակակից ծրագրերը թույլ են տալիս ստեղծել, ձևավորել և խմբագրել աղյուսակներ։ Դրանք են՝

  • տեքստային խմբագրիչներ
  • ծրագրեր` շնորհանդեսներ ստեղծելու համար
  • HTML