Աղվանի (գյուղ)
Contributors to Wikimedia projects
Article ImagesԱղվանի (գյուղ)
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում
Աղվանի, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[4]։
Գյուղ | |
---|---|
Աղվանի | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Սյունիքի մարզ |
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] |
Հիմնադրված է | 1923[2] թ. |
Մակերես | 9,92 կմ² |
ԲԾՄ | 1700 մետր |
Պաշտոնական լեզու | հայերեն |
Բնակչություն | ▼98 մարդ (2011)[3] |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Տեղաբնականուն | աղվանեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Հեռախոսային կոդ | +374 (285) |
|
Գտնվում է Քաշունի գետի ափին՝ ծովի մակարդակից մոտ 1700 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 36 կմ։
Հիմնադրվել է 1923 թվականին հին բնակավայրի տեղում։ Խորհրդային Միության տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Կապանի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Աղվանիի տարածքում կան նախաքրիստոնեական շրջանի գերեզմաններ, 17-րդ դարի կիսավեր եկեղեցի, խաչարձաններ։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Աղվանիի մշտական բնակչությունը կազմել է 98, առկա բնակչությունը՝ 67 մարդ[5]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[6]։ Ստորև ներկայացված է Աղվանի գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[6][7].
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 96 | 237 | 245 | 247 | 151 | 102[8] | 138[9] | 92 | 98[5] |
Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։
- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ 5,0 5,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 6,0 6,1 Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հտ. 1, էջ 195
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 15-ին.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հտ. 5, էջ 549
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 262)։