Այգեստան (Արարատի մարզ)


Contributors to Wikimedia projects

Article Images

Այգեստան (Արարատի մարզ)

գյուղ Հայաստանի Արարատի մարզում

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեստան (այլ կիրառումներ)

Այգեստան, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 4 կմ հյուսիս։

Գյուղ
Այգեստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՀամայնքԱրարատի մարզ
Հիմնադրված է1831 թ.
Մակերես2,5 կմ²
ԲԾՄ860 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2397 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ25
Այգեստան (Արարատի մարզ) (Հայաստան)##
Այգեստան (Արարատի մարզ) (Հայաստան)

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Բնակիչների նախնիները եկել են Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից։ Մոտակայքում է գտնվում Բայրամ-Ալի ղշլաղ ավերակ բնակավայրը։

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Այգեստանի մշտական բնակչությունը կազմել է 2397, առկա բնակչությունը՝ 2262 մարդ[2]։ 1831 թվականից մինչ օրս գյուղի հիմնական բնակիչները հայեր են, որոնց նախնիներն այստեղ են եկել Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից 1828-1829 թվականներին[3]։

Այգեստանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։ Կան նաև արոտավայրեր՝ մոտ 21 հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 432