Արագածավան
Contributors to Wikimedia projects
Article ImagesԱրագածավան
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
Արագածավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում։ Գյուղը տարածված է Ախուրյան գետի ձախ ափին, մարզկենտրոն Աշտարակից՝ 75 կմ և Երևանից՝ 80 կմ հեռավորության վրա։
Գյուղ | |
---|---|
Արագածավան | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Արագածոտնի մարզ |
Շրջան | Թալինի շրջան |
Համայնք | Արագածոտնի մարզ, Թալինի շրջան և Երևանի գավառ |
Գյուղապետ | Արթուր Նազարեթյան |
Հիմնադրված է | 1924 թ. |
Պաշտոնական լեզու | հայերեն |
Բնակչություն | 5053[1] մարդ (2011) |
Ազգային կազմ | Հայեր Ռուսներ |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
| |
1974 թվականից եղել է քաղաքատիպ ավան, 1995 թվականից հետո՝ գյուղական բնակավայր։
Հիմնադրման ժամանակ գյուղը կոչվել է Ալագյազ։ Իսկ 1948 թվականի սեպտեմբերի 10-ից գյուղը վերանվանվել է Արագած[2]։ Արագածը 2006 թվականի հուլիսի 4-ից վերանվանվել է Արագածավան[3]։
Արագածավանի (Արագած) ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1873 | 1922 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 95 | 126 | 678 | 2468 | 4739 | 4820 | 6424[4] | 5383 | 5053[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և երկրագործությամբ։
Մասնագիտական կողմնորոշումը, ուսուցիչների վերապատրաստումը, աշակերտական խորհուրդների ակտիվացումը, բուժաշխատողների մասնագիտական զարգացումը, բժիշկների և բուժքույրերի մասնագիտական ցանցի գործունեությունը, Ատամնաբուժական ակցիաները, բնակչության զննումները, գործարարներին տրվող խորհրդատվությունը, սոցիալական աջակցությունը, հոգեբանական աջակցությունը և Հոգեբանական ներառական թատրոնը սկսել են իրագործվել համայնքում 2011 թվականից։
- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Արագածոտնի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 5-ին.
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 26» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 22-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 564