Բերքաբեր
Contributors to Wikimedia projects
Article ImagesԲերքաբեր
գյուղ Հայաստանի Տավուշի մարզում
Բերքաբեր, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևան համայնքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։ Հայաստանի պատմական բնակավայրերից է։
Գյուղ | |
---|---|
Բերքաբեր | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Տավուշի մարզ |
Համայնք | Իջևան (համայնք)| Իջևան համայնք |
Այլ անվանումներ | Պիպիս, Ջողազ |
Մակերես | 11.8 կմ² |
ԲԾՄ | 700 մ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | ▼465 մարդ (2011)[1] |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Տեղաբնականուն | բերքաբերցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Պաշտոնական կայք | tavush.mtad.am/about-communities/714/ (հայ.) |
| |
Գյուղի նախկին անվանումներից է՝ Պիպիս, Պապիս, Ջողազ։ Բերքաբեր է կոչվում 1978 թվականի հունվարի 25-ից[2]։
Մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է 17 կմ դեպի հյուսիս՝ Աղստև գետի ձախակողմյան վտակ Ոսկեպար գետի հովտում՝ Բերքաբերի ջրամբարի հարավային ափին։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 700 մ։
Բերքաբերը ունի բարեխառն կլիմա։ Ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2 C։
= Պատմամշակութային հուշարձաններ
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բերքաբերի մշտական բնակչությունը կազմել է 465, առկա բնակչությունը՝ 392 մարդ[3]։ Հին հայաբնակ գյուղ է, բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և ծխախոտագործությամբ։
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Ա. Ա. Ասլանյան, Հ. Ղ. Գրգեարյան (1981). Հայկական ՍՍՀ աշխարհագրական անունների համառոտ բառարան. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 43.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 46. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.