Բորիս Սակկիլարի


Contributors to Wikimedia projects

Article Images

Բորիս Վլադիմիրի Սակկիլարի (օգոստոսի 23, 1920, Երևան, Հայաստան - հունիսի 16, 1992, Երևան, Հայաստան), հույն ալտահար, ջութակահար, կոմպոզիտոր։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1963)։

Բորիս Սակկիլարի
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 23, 1920
Երևան, Հայաստան
Մահացել էհունիսի 16, 1992 (71 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունջութակահար
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Բորիս Սակկիլարին ծնվել է 1920 թվականի օգոստոսի 23-ին Երևանում։ 1949 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (Ա. Տեր-Ղևոնդյանի դասարան)։ 1947-1992 թվականներին դասավանդել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1965-1992 թվականներին՝ Երևանի պետական կոնսերվատորիայում։

1940-1944 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի, 1944-1966 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի ջութակահար, ալտահար։

Հեղինակել է «Չոփչոփիկ» (1962, ըստ Կոռնեյ Չուկովսկու) մանկական բալետը, կանտատներ (1947, 1951), 4 սիմֆոնիա, պարտիտներ (1983), սյուիտներ («Պիոներական սյուիտ», 1954, «Մանկական երաժշտություն», 1980, 2 տետր, «Մանկական պատկերներ», 1985, դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար), կոնցերտներ (1987) կլառնետի և նվագախմբի համար, կվարտետներ (1944, 1974, 1976, 1980), սոնատներ (դաշնամուրի, 1970, դաշնամուրի և ջութակի, 1972), դաշնամուրային մանրանվագներ, պոեմ և այլ գործեր։

Բորիս Սակկիլարին մահացել է 1992 թվականի հունիսի 16-ին Երևանում։

  • Խուրշուդյան Ա., Նիկոլայիդի Ն., Սակկիլարի. Ըստ արխիվային նյութերի, պատմական փաստերի, ժամանակակիցների հիշողությունների, Երևան, 2016։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։