Դմիտրի Տոլստոյ


Contributors to Wikimedia projects

Article Images

Դմիտրի Անդրեևիչ Տոլստոյ, (մարտի 13, 1823[1] կամ մարտի 1 (13), 1823[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - մայիսի 7, 1889[1] կամ ապրիլի 25 (մայիսի 7), 1889[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), կոմս, ռուսական պետական գործիչ։

Դմիտրի Տոլստոյ
ռուս.՝ Дмитрий Андреевич Толстой
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1823[1] կամ մարտի 1 (13), 1823[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էմայիսի 7, 1889[1] (66 տարեկան) կամ ապրիլի 25 (մայիսի 7), 1889[1] (66 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
ԳերեզմանՌյազանի մարզ և Մակովո (գյուղ, Միխայլովսկի շրջան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՑարսկոյե սելո լիցեյ (1842)
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պետական գործիչ և պատմաբան
ԱշխատավայրՌուսական կայսրության ռազմածովային նախարարություն
ԱմուսինSofia Dmitrievna Bibikova?
Զբաղեցրած պաշտոններHigh Procurator?, Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ, Hofmeister?, president of the Russian Academy of Sciences?, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, minister of Public Instruction and Fine Arts? և տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ

Մեծ խաչի Ավստրիայի շքանշանի ասպետ Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Լեոպոլդի շքանշան Ակադեմիական արմավենիների ֆրանսիական շքանշան Փրկիչի շքանշան Պիուս IX-ի շքանշան Վարդի շքանշան Իշխան Դանիլո I-ի շքանշան Պիոս IX‎-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ
և Դեմիդովի մրցանակ

ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներSofia Dmitrievna Tolstaya?
 Dmitry Tolstoy Վիքիպահեստում

1853-ից՝ ծովային մինիստրության գրասենյակի դիրեկտոր։ 1865–80-ին՝ Սինոդի գլխավոր դատախազ, 1866-ից միաժամանակ՝ ժողովրդական լուսավորության մինիստր։ 1871-ին անց է կացրել գիմնազիական ռեֆորմ, որն ապահովում Էր դասական կրթության գերակշռությունը։ 1882–89-ին՝ ներքին գործերի մինիստր ոստիկանների պետ։ 1880-ական թթ․ քաղակական ռեակցիայի սյուներից էր, կողմնակից էր «ուժեղ իշխանության»։ Տոլստոի նախաձեռնությամբ 1882-ին ընդունված «Ժամանակավոր կանոնները» (վերաբերում էին գրաքննությանը) ավելի սահմանափակեցին մամուլի գրատպության ազատությունը։ Տոլստոյ Պետական խորհրդի անդամ Էր, 1882-ից՝ Պետերբուրգի ԳԱ պրեզիդենտը։ Գրել է «Ռուսաստանի ֆինանսական հիմնարկների պատմությունը պետության հիմնադրման ժամանակից մինչև կայսրուհի Եկատերինա II-ի մահը» (1848), «Հռոմեական կաթոլիկությունը Ռուսաստանում» (1876) աշխատությունները, «Եկատերինյան Ժամանակի մարդիկ» (1882) կենսագրական բառարանը են։

Տոլստոի օրոք ժողովրդական լուսավորության ասպարեզում սկսված վճռական ռեակցիան ավելի ծանր դրսևորումներ ունեցավ կայսրության ազգ․ ծայրամասերում, այդ թվում և Անդրկովկասում։ Հայ դպրոցի դեմ ծավալված արշավանքն ավարտվեց հայկ․ դպրոցների փակումով․ 1885-ին դրանց թիվը հասավ 300-ի։

  • Երկանյան Վ․, Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870–1905), Ե․, 1970։
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Толстой Дмитрий Андреевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 44