Դրագանա Կրշենկովիչ Բրկովիչ


Contributors to Wikimedia projects

Article Images

Դրագանա Կրշենկովիչ Բրկովիչ (չեռնոգորերեն՝ Dragana Kršenković Brković, սերբական կիրիլիցա՝ Драгана Кршенковић Брковић. 1956[1]), չեռնոգորիացի արձակագիր, թատերագիր, սցենարիստ։

Դրագանա Կրշենկովիչ Բրկովիչ

Ծնվել է1956
Մասնագիտությունմանկագիր, գրող և սցենարիստ
Քաղաքացիություն Չեռնոգորիա
ԿրթությունԲելգրադի համալսարան
Կայքdraganakb.me

Ծնվել է 1956 թվականին։ Ավարտել է Բելգրադի համալսարանի քաղաքագիտության և դրամատիկական արվեստների ֆակուլտետները։ 1981 թվականին նրա «Vrele kapi» պիեսը, որը գրել էր համալսարանի դրամատիկական արվեստների ֆակուլտետի ընդունելության քննության համար, ներկայացվել է Բելգրադի հեռուստատեսությամբ[2]։ Հարավսլավական պատերազմների սկզբում ամուսնու՝ Տոմիսլավ Բերկովիչի հետ Բելգրադից տեղափոխվել է Պոդգորիցա, որտեղ հիմնել է «Կապույտ ծովախորշ» տիկնիկային թատրոնը։ Ֆուլբրայթի հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու շնորհիվ 2005-2006 թվականերն անց է կացրել Միացյալ Նահանգների մայրաքաղաքում՝ Վաշինգտոնում[3]։ 2008 թվականին էլ ստացել է Ավստրիայի կառավարության դրամաշնորհը՝ Գրացի համալսարանում գիտահետազոտական աշխատանք կատարելու համար[4]։

Դրագանան հրավիրյալ հեղինակի կարգավիճակով զանազան ծրագրերի է մասնակցել Նյու Յորքում, Վիեննայում, հունգարական Պեչում... Նա մասնակցել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ Հունաստանի Հռոդոս քաղաքում անցկացված միջերկրածովյան երկրների կին արվեստագետների առաջին միջազգային ֆորումին[5], Բոլոնիայի 2011 թ. գրքի տոնավաճառին, Բրատիսլավայի պատկերազարդման 23-րդ բիենալեին...

Դրագանայի թատերգությունները բեմադրվել և բեմադրվում են բալկանյան գրեթե բոլոր երկրներում։ Նրա պիեսներից չորսը երաշխավորվել են Չեռնոգորիայի և Հյուսիսային Մակեդոնիայի դպրոցական ծրագրերում ներառվելու համար։ Կին գրողի երկերը հրատարակվել են հեղինակավոր ամսագրերում։ 2008-2018 թվականներին նա տասն անգամ առաջադրվել է Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակի[6]։ Նրա Մանիտո լճի ջինը գիրքը ներկայացվել է «Սպիտակ ագռավ» մրցանակի[7][8]։ Դրագանա Կրշենկովիչ Բրկովիչի հեքիաթների հիման վրա են նկարահանվել Hozentarus (2018)[9] և Կախարդական բանալին (2020) գեղարվեստական ֆիլմերը[10]։

Կրշենկովիչ Բրկովիչն արդեն հրատարակել է երեք վեպ, պատմվածքների երկու ժողովածու[11], թատերգությունների մեկ ժողովածու, երկու մենագրություն, մանկական մի շարք գրքեր[12]։

  • Atelanska igra
  • Izgubljeni pečat
  • Vatra u Aleksandriji
  • Iza nevidljivog zida
  • Gospodarska palata
  • Tajna jedne Tajne 
  • Modra planina
  • Muzičar s cilindrom i cvetom na reveru
  • Tajna jedne Tajne
  • Duh Manitog jezera
  • Tajna plavog kristala
  • Poetika prolaznosti: Organizacija vremena u „Ranim jadima“ Danila Kiša
  • Onirizam Edgara Alana Poa i egzistencijalni nemir Alise Ostrajker
  • Feministička revizija mitologije: Razbijanje patrijarhalnih obrazaca identifikacije žene u klasičnim bajkama
  • Zaboravljeno putovanje – tragovi utisnuti u bajkama