Եվգենի Աբրահամյան
Contributors to Wikimedia projects
Article Images- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եվգենի Արամի Աբրահամյան (ռուս.՝ Евгений Арамович Абрамян, օգոստոսի 3, 1930[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - դեկտեմբերի 23, 2014, Մոսկվա, Ռուսաստան), հայ ինժեներ-ֆիզիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1968)։
Եվգենի Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1930[1][2] Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 23, 2014 (84 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս, ճարտարագետ, գյուտարար, միջուկային ֆիզիկոս, համալսարանի դասախոս և գրող |
Հաստատություն(ներ) | Կուրչատովի ինստիտուտ[1], Միջուկային ֆիզիկայի ինստիտուտ ՍՕ ՌԱՆ[1] և Նովոսիբիրսկի պետական տեխնիկական համալսարան |
Գործունեության ոլորտ | փորձարարական ֆիզիկա |
Ալմա մատեր | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան և Ազգային հետազոտական միջուկային համալսարան (1953)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1968) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Պարգևներ | |
Evgeny Aramovich Abramyan Վիքիպահեստում |
Ծնվել է 1930 թ. սեպտեմբերի 3-ին, Թբիլիսիում։ 1953 թ.-ին ավարտել է Մոսկվայի մեխանիկական ինստիտուտը։ 1953–1958 թթ.-ին՝ Մոսկվայի Կուրչատովի անվան ատոմային էներգիայի ինստիտուտի գիտաշխատող, 1958 թ.-ից՝ ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի (Նովոսիբիրսկ) բետատրոնների լաբորատորիայի վարիչ։ Միաժամանակ գլխավորել է Նովոսիբիրսկի էլեկտրատեխնիկական ինստիտուտի էլեկտրաֆիզիկական տեղակայումների և արագացուցիչների ամբիոնը։ Զբաղվել է բարձր էներգիաների արդյունաբերական սարքերի և ուժեղ-հոսանքային արդյունաբերական արագացուցիչների հետազոտման, մշակման ու նախագծման աշխատանքներով։
- Կանխատեսումների (ապագա հետազոտության) միջազգային ակադեմիայի իսկական անդամ։
- ԽՍՀՄ Պետական մրցանակ (1969)
- Պատվո շքանշան
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- Бетатрон со спиральным накоплением электродов (группа авт.), «Журнал технической физики», 1965, X. 35, в. 4
- Импульсный безжелезный синхротрон там же
- On possibilities of transformer type accelerators, «Nuclear instruments and methods», 1968, v. 59, № 1
- Передача энергии электронным пучком: Проблемы и перспективы, М., 1982 (соавтр.).
- Интенсивные электронные пучки, М., 1984 (соавтр.).
- Промышленные ускорители электронов, М., 1986 (английской версии - "Industrial Electron Accelerators and Applications", Hemisphere Publishing Corp., New York, 1988).
- Анализ обстановки в мире перспектив будущего. Терика, М., 2006.
- Քաղաքակրթությունը XXI դարում, Մոսկվա, 2009 (անգլ.):
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 43)։