Թեղուտ (Տավուշի մարզ)


Contributors to Wikimedia projects

Article Images

Թեղուտ (Տավուշի մարզ)

գյուղ Հայաստանի Տավուշի մարզում

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեղուտ (այլ կիրառումներ)

Թեղուտ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից 28 կմ հարավ-արևմուտք, Դիլիջան-Իջևան ճանապարհի վրա, Աղստև գետի ձախափնյակում։ Գյուղի մակերեսը 9,5 կմ քառակուսի է։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550 մ, գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +19 C, ձմռանը՝ -2 C։

Գյուղ
Թեղուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ՀամայնքՏավուշի մարզ
Մակերես9.5 կմ²
ԲԾՄ1150 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1500[1] մարդ (2024)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԹեղուտեցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքtavush.mtad.am/about-communities/723/ (հայ.)
Թեղուտ (Տավուշի մարզ) (Հայաստան)##
Թեղուտ (Տավուշի մարզ) (Հայաստան)

Գյուղը հիմնադրվել է 1925 թվականին, սկզբում եղել է նախկին Ջարխեչ գյուղի թաղամասերից մեկը, հետագայում որպես առանձին գյուղ անվանվել է Հաղարծին, այնուհետև՝ Թեղուտ։ Եղել է Դիլիջան քաղաքի վարչական ենթակայության տակ, առանձին բնակավայրի կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1993 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ։

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Թեղուտի մշտական բնակչությունը կազմել է 1342, առկա բնակչությունը՝ 1208 մարդ[1]։ Թեղուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].

Տարի 1831 1959 1970 1987 2001 2011
Բնակիչ 267 613 770 1234 1353 1342[1]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարեղենի մշակությամբ։

Թեղուտից 5 կմ հյուսիս, “Ճեռի հողեր” հանդամասում, գտնվել են Հայոց թագավոր Արտաշես Ա-ի (189-160 մ.թ.ա.) թողած երկու սահմանաքարերը արամեերեն գրով։ Թեղուտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Հաղարծին և Ջուխտակ վանքերը։