Իսա Ղամբար
ադրբեջանցի պետական և քաղաքական գործիչ
Իսա Յունուս օղլի Ղամբար (ադրբ.՝ İsa Yunis oğlu Qəmbər, փետրվարի 24, 1957, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի պետական և քաղաքական գործիչ։ 1992 թվականի մայիսի 19-ից հունիսի 16-ը եղել է Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար՝ փոխարինելով այդ պաշտոնում Այազ Մութալիբովին։ 1992-1993 թվականներին եղել է Միլլի Մեջլիս խոսնակ։ Ներկայումս գլխավորում է ընդդիմադիր Մուսավաթ կուսակցությունը։
Իսա Ղամբար | |
Կուսակցություն՝ | Մուսավաթ և Ադրբեջանի ժողովրդական ճակատ |
---|---|
Կրթություն՝ | Բաքվի պետական համալսարան |
Գիտական աստիճան՝ | պատմական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | փետրվարի 24, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Հայր | Yunis Qəmbərov? |
Ամուսին | Աիդա Բագիրովա |
Կայք՝ | isagambar.az |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Իսա Ղամբարը ծնվել է 1957 թվականի փետրվարի 24-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ֆիզուլիի շրջանի Քյուդլեր (ներկայումս՝ Գուրդլար) գյուղում։ 1979 թվականին ավարտել է Բաքվի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը[1]։
- 1982—1990 աշխատել է ԱԽՍՀ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում։
- 1989—1991 եղել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի հիմնադիրներից և ղեկավարներից մեկը։
- 1992 թվականի մայիսին ընտրվել է ադրբեջանական խորհրդարանի խոսնակ։
- 1992 թվականի մայիսի 19-ից հունիսի 16-ը եղել է Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար՝ փոխարինելով այդ պաշտոնում Այազ Մութալիբովին։
Իսա Ղամբարը մեծ դերակատարություն է ունեցել Ադրբեջանում 2011 թվականին տեղի ունեցած ցույցերի ժամանակ։ Մուսավաթ կուսակցության համակիրների հետ միասին Ադրբեջանում կազմակերպել են ցույցեր։ 2011 թվականին Իսա Ղամբարի որդին՝ Իլքին Ղամբարը, ով այդ ժամանակ ծառայել է Բաքվի զորամասերից մեկում, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի կարգադրությամբ իրեն ուղարկել են սահման՝ ստիպելով մարտական հերթապահություն իրականացնել Թովուզի շրջանում՝ հայ- ադրբեջանական սահմանագծին։ Ի պատասխան, Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը իրավունք ունի փոփոխել իր զինծառայողների ծառայության վայրը, ուստի հարցը չպետք է քաղաքականացնել[2]։
- ↑ «ГАМБАР Иса Юсы оглы - БД "Лабиринт"» (ռուսերեն). База данных "Лабиринт.
- ↑ Najafli, Leyla (2011 թ․ ապրիլի 4). «Ilkin Gambar sent to the front line – in connection to protests?». WhatWasWritten. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.