Լեռնապար


Contributors to Wikimedia projects

Article Images

Լեռնապար

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում

Լեռնապար, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում։ Մարզկենտրոնից 57 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Լեռնապար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի
ՀամայնքԱրագածոտնի մարզ, Հայկական մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Արագածի շրջան
ԳյուղապետՄանվել Հարությունյան
Առաջին հիշատակումXVIII-XIX դարեր
Այլ անվանումներՀայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա
ԲԾՄ2140 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն536 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլեռնապարցի
Ժամային գոտիUTC+4
Լեռնապար (Հայաստան)##
Լեռնապար (Հայաստան)

Նախկինում Պամբ Հայկական անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում[2]։

Լեռնապար է վերանվանվել 1978 թվականին։ Նախկինում ունեցել է Հայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա անվանումները։

Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հարավային լանջին, կանաչապատ հարթավայրում՝ ծովի մակարդակից 2140 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը՝ -6, -8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սուահողային տափաստաններ են։ Ունի սառնորակ աղբյուրներ։

Բնակչության զգալի մասը 1828թ․ եկել է Ախուրյանի շրջանի Ազատան գյուղից։ Համայնքի բնակչությունը կազմում է 634 մարդ։ Սեռային կազմում կանայք և տղամարդիկ ունեն նույն համամասնությունը՝ կազմելով 50-ական տոկոս։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, համայնքային կենտրոն, կապի հանգույց։ Լեռնապարի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Գյուղն ունի 127 տնտեսություն։ Համայնքի տնտեսության հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն ծառայում է որպես վարելահողեր, խոտհարքեր։ Գյուղացիները զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է հասնում անասնաբուծությանը։ Գյուղում զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ։

Գյուղն ունի մի եկեղեցի, որը կառուցված է 1866 թվականին։ Գյուղից 1,3 կմ հարավ-արևելք գտնվում է «Բերդի լանջ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։

Համայնքի ղեկավար՝ Մանվել Հարությունյան։

Ավագանու անդամների ցուցակ

  1. Գևորգ Միշայի Պետրոսյան
  2. Տիգրան Մանուկի Մարգարյան
  3. Վաչիկ Ազատի Պողոսյան
  4. Բենիկ Ռաֆիկի Հովհաննիսյան
  5. Գագիկ Վոլոդյայի Թադևոսյան

Գյուղի տեսարաններ և տեսարժան վայրեր

խմբագրել

 
Լեռնապարի եկեղեցին (1866)
  • Լեռնապարի եկեղեցու զարդաքանդակներից

  • Մատուռ Լեռնապարում

  • Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին (1987) Լեռնապարում

  • Լեռնապար գյուղը, հետին պլանում՝ Ծաղկասար լեռը

  • Լեռնապարի ջրամբար 1․2 մլն․ խմ տարողությամբ

 
Փամբի լեռնանցքը Մենակսարի գագաթից
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 227
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 23» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.