Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)


Contributors to Wikimedia projects

Article Images

Լուսագյուղ (Արագածոտնի մարզ)

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում

Լուսագյուղ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Ապարանի տարածաշրջանի հնագույն բնակավայրերից մեկը։ Գտնվում է Ապարան քաղաքից 2 կիլոմետր հյուսիս-արևելք, Ծաղկունյաց լեռնաբազուկի թեք փեշին և հարթության վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 2015 մետր։ Գյուղում կառուցված առանձնատները մեկ-երկու հարկանի են, քարաշեն, բարետես։ Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի նորակառույց դպրոց։

Գյուղ
Լուսագյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱրագածոտնի մարզ, Հայկական մարզ և Էջմիածնի գավառ
ԲԾՄ1950±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն710[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0312
Լուսագյուղ (Արագածոտնի մարզ) (Հայաստան)##
Լուսագյուղ (Արագածոտնի մարզ) (Հայաստան)

Լուսագյուղ (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)##
Լուսագյուղ (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)

Գյուղի կենտրոնում գտնվող եռախորան, քարածածկ կտուրով եկեղեցին կառուցվել է XIX դարի վերջերին։ Կա նաև ավելի հին եկեղեցի ավերված վիճակում։

1829 թվականին գյուղում հաստատվել է Դիադինից գաղթած 29 ընտանիք՝ 157 մարդ (81 տղամարդ, 76 կին)։

Լուսագյուղի բնակչության փոփոխությունը[2].

Տարի 1829 1897 1926 1939 1959 1979 1988 2001 2011
Բնակիչ 157 501 628 746 620 673 717 803[3] 710[1]
  • Ձմեռը Լուսագյուղում