Լևոն Անանյան


Contributors to Wikimedia projects

Article Images

Լևոն Անանյան

հայ հրապարակախոս, լեզվաբան, լրագրող, խմբագիր, թարգմանիչ

Վիքիպեդիայում կան հոդվածներ Անանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Զաքարի Անանյան (հոկտեմբերի 13, 1946, Կողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 2, 2013[1], Երևան, Հայաստան[2]), հայ լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության նախագահ (2001-2011 թվականներ)։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2008)[3]։

Լևոն Անանյան

Ծնվել էհոկտեմբերի 13, 1946
ԾննդավայրԿողբ, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 2, 2013[1] (66 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան, լրագրող, թարգմանիչ, հրապարակախոս և խմբագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1968)
ԱնդամակցությունԽՍՀՄ ժուռնալիստների միություն և ԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ
ԶավակներԱրամ Անանյան
Լևոն Անանյան Վիքիդարանում
 Lévon Ananyan Վիքիպահեստում

Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։ 1964 թվականին ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975 թվականին աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990 թվականին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։

1992 թվականին հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին ներկայացրեց համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ 2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ, և մինչ կյանքի վերջ նախագահել է այն։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է եղել 2002-2013 թվականներին։ Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։

Լևոն Անանյանն ամուսնացած է, ունի երեք երեխա։

Լևոն Անանյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն և այլ լեզուներով։ Միջազգային երեք ակադեմիաների անդամ է։

  • Ողկուզավոր հակինթ
  • Տագնապներ (էսսեներ, հոդվածներ), Ե., «Զանգակ-97», 2004, 200 էջ։
  • Հուշանվեր (տարբեր տարիների բանաստեղծություններ), Ե., «Զանգակ-97», 2006, 72 էջ (գրքում զետեղված են նաև անգլերեն և ռուսերեն թարգմանությունները)։
  • Դիմակայություն (հրապարակային ելույթներ), Երևան, «Ամարաս», 2006, 168 էջ։
  • Անգլիական ժողովրդական հեքիաթներ։ Մանուկների համար.- Երևան։ Հայպետհրատ, 1962.- 44 էջ։
  • Արդի ռուսական պատմվածք (Ժողովածու) /Թարգմ.՝ Լ. Անանյան; Շ. Խաչատրյան.- Երևան։ Գարուն, 2006.- 145 էջ։
  • Բրեդբերի Ռեյ Դուգլաս։ 451 ըստ Ֆարենհայթի.- Երևան։ Սովետական գրող, 1986.- 232 էջ.- (Գիտական ֆանտաստիկայի գրադարան)։ Վերատպությունը տե՛ս 451º ըստ Ֆարենհայթի.- Երևան։ Ապոլոն, 2013.- 256 էջ։
  • Գորդաշևսկի Պյոտր։ Նրանք չորսն էին.- Երևան։ Հայաստան, 1969.- 248 էջ։
  • Դոստյան Ռիչի։ Ռուսլանը և Կուտյան։ Կրտսեր տարիքի համար /Թարգմ.՝ Լ. Անանյան, Բ. Գադաչիկ.- Երևան։ Հայաստան, 1974.- 71 էջ։
  • Լիտվական ժողովրդական հեքիաթներ.- Երևան։ Հայաստան, 1976.- 166 էջ։
  • Լուժկով Յուրի։ Պատմության վերակերտումը։ Մարդկությունը XXI դարում և Ռուսաստանի ապագան.- Երևան։ Տիգրան Մեծ, 2007.- 235 էջ։
  • Միտչել Կատերին։ Լուրի բանաձևը։ Լուր գրելու և հաղորդելու համառոտ ուղեցույց /Թարգմ.՝ Լ. Անանյան և ուրիշn.- Երևան։ Երևանի համալս. հրատ., 2001.- 276 էջ։
  • Շահինյան Մարիետա։ Երկեր։ Բանաստեղծություններ, վիպակներ, պատմվածքներ, ակնարկներ.- Երևան։ Սովետական գրող, 1983.- 404 էջ.- Բովանդ-ից՝ Սերեբրյակով Կոնստանտին։ Ստեղծագործության մոլեգին կրքով (Առաջաբանը); Ակնարկ. Ֆրանսիայում «Վոլգայով»։
  • Պոլյակով Յուրի։ Ուլը կաթի մեջ։ Վեպ.- Երևան։ Ապոլոն, 2014.- 339 էջ.- (Արդի ռուսական արձակը)։
  • Վոժդաև Վիկտոր։ Սև մարգարիտը.- Երևան։ Հայաստան, 1970.- 267 էջ։
  • Օնլայն ժուռնալիստիկա։ Ներածություն /Թարգմ.՝ Լ. Անանյան, Շ. Դոյդոյան և ուրիշն.- Երևան։ Ոսկան Երևանցի, 2003.- 200 էջ։