Խոզնավար
Contributors to Wikimedia projects
Article ImagesԽոզնավար
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոզնավար (այլ կիրառումներ)
Խոզնավար, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տեղ համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գյուղ | |
---|---|
Խոզնավար | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Սյունիքի մարզ |
Համայնք | Տեղ (համայնք) | Տեղ համայնք[1] |
Մակերես | 16.22 կմ² |
ԲԾՄ | 1600 մ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 396[2] մարդ (2011) |
Ազգային կազմ | Հայեր, |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Տեղաբնականուն | Խոզնավարցի |
Ժամային գոտի | UTC+4 |
|
Գտնվում է Խոզնավար գետակի ափին՝ ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 100 կմ, իսկ Գորիս քաղաքից հեռու է մոտ 11 կմ դեպի հյուսիս։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Խոզնավարի մշտական բնակչությունը կազմել է 396, առկա բնակչությունը՝ 349 մարդ[2]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում մինչև 191 թվականը գյուղում ապրել են նաև փոքրաթիվ ադրբեջանցիներ[4]։ Ստորև ներկայացված է Խոզնավար գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1981 | 1989 | 2001[6] | 2011[2] |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 78 | 401 | 688 | 474 | 562 | 582 | 484 | 359 | 458 | 396 |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Գյուղն ունի տասներկուամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, մսուր-մանկապարտեզ։
- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Տեղ համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 09․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, էջ 761
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները