Ծաղկուտ


Contributors to Wikimedia projects

Article Images

Ծաղկուտ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծաղկուտ (այլ կիրառումներ)

Ծաղկուտ (նախկին անվանումը՝ Գյուլլիջա), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 45 կմ հյուսիս-արևմուտք, Արփի լճի հյուսիսարևելյան ափին։ Հարևան Լորասար գյուղի հետ կազմում էր Ծաղկուտ համայնքը։ Ծաղկուտ է վերանվանվել 1991 թ.-ի օգոստոսի 8-ին[2]։

Գյուղ
Ծաղկուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքԱմասիայի շրջան և Շիրակի մարզ
Այլ անվանումներԳյուլլիջա
Մակերես26.7 կմ²
ԲԾՄ2060 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն260[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ծաղկուտ (Հայաստան)##
Ծաղկուտ (Հայաստան)

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծաղկուտի մշտական բնակչությունը կազմել է 181, առկա բնակչությունը՝ 147 մարդ[3]։ Նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[4][5]։

Ծաղկուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].

Տարի 1886 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 193 288 559 624 594 985 378 209 181[3]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Ծաղկուտում կա մի սրբատեղի “Աղոթաքար” անունով, իսկ 2 կմ արևելք կան “Սևբերդ” և Լոռուքար ամրոցների ավերակներ։

  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 89» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 30-ին.
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 908