Ծովասար


Contributors to Wikimedia projects

Article Images

Ծովասար

գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում

Ծովասար (մինչև 2006 թ.՝ Թազագյուղ), գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում։ Մյուս գյուղերի համեմատությամբ Ծովասարն ունի բարձրլեռնային դիրք։ Ծովասարի ամեն մի անկյունից երևում է Սևանա լիճը։ Նրա հարակից գյուղերն են՝ Ծակքարը, Լիճքը և Ձորագյուղը։ Ծովասարը շրջապատված է բարձր լեռներով, որոնցից մեկը Ծովասար լեռն է, իսկ մյուսը՝ Արմաղանը, իսկ հեռվում՝ Սևանա լճի ամբողջ երկայնքով՝ նաև Գեղամա լեռները։ Ծովասար է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։

Գյուղ
Ծովասար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքԳեղարքունիքի մարզ[1]
Այլ անվանումներԹազագյուղ
ԲԾՄ2100 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2708 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ծովասար (Հայաստան)##
Ծովասար (Հայաստան)

Ծովասար (Գեղարքունիքի մարզ)##
Ծովասար (Գեղարքունիքի մարզ)

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ծովասարի մշտական բնակչությունը կազմել է 2708, առկա բնակչությունը՝ 2228 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1829 և 1878 թթ. եկել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գյուղերից[4]։ Ծովասարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ և արտագնա աշխատանքով հիմնականում դեպի Ռուսաստանի Դաշնություն։

  1. GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 386
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 103. — 184 p.
  6. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.