Կարենիս
գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում
Կարենիս (նախկինում Գյումուշ), գյուղ Կոտայքի մարզում, Հրազդան գետի հովտում, մարզկենտրոնից 16 կմ հարավ-արևմուտքում։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1450 մ բարձրության վրա։
Գյուղ | |
---|---|
Կարենիս | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Կոտայքի |
Գյուղ | Կոտայքի մարզ և Հրազդանի շրջան |
Այլ անվանումներ | (Գյումուշ |
ԲԾՄ | 1450 մ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 893 մարդ (2012[1]) |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
| |
Կարենիսի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1897 | 1906 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 48 | 311 | 439 | 221 | 432 | 312 | 570 | 594 | 813 | 663[3] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Կարենիսն ունի 7-րդ դարի միանավ բազիլիկ եկեղեցի և Մաթևոս Առաքյալի վանքը (15-րդ դար), որը հայտնի է Կարենիս կամ Կարենավանք անվամբ։
- ↑ Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 109» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 14-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները