Կիկլադներ


Contributors to Wikimedia projects

Article Images

Կիկլադներ

Կիկլադներ (հուն․՝ κυκλάδες), կղզեխումբ Եգեյան ծովի հարավում։ Պատկանում է Հունաստանին։

Կիկլադներ

Տեսակկղզեխումբ
Երկիր Հունաստան[1]
Վարչատարածքային միավորՀարավային Եգեյան կղզիներ
Մակերես2572 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Ընդգրկում է ավելի քան 200 կղզի։ Տարածությունը 2,6 հզ. կմ² է, բարձրությունը՝ մինչև 1008 մ։ Խոշոր կղզիներն են Նաքսոսը, Անդրոսը, Թինոսը, Պարոսը, Միլոսը։ Ակտիվ սեյսմիկ շրջան է։

Անվանումն առաջացել է հունարեն կիկլոս ― «շրջան» բառից (կիկլադես՝ «շրջանաձև»)․ իրոք կղզիները շրջանաձև են դասավորված Դելոս կղզու շուրջը։

Մովսես Խորենացին հիշատակում է Կյուկղադի ձևով։

 
Տավղահար (Ազգային հնագիտական թանգարան, Աթենք)

Մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակների միջակայքում Կիկլադներ կղզիներում ստեղծվել ու զարգացվել է կիկլադյան մշակույթը, որը շատ կողմերով հոգեհարազատ էր մինոյան մշակույթին ու քաղաքակրթությանը։

Կիկլադները զանգվածային մշակույթում

խմբագրել

«Կիկլադներ» անվանումն է կրում սեղանի մարտավարական մի խաղատեսակ «Триоминос.ру» Արխիվացված 2020-07-19 Wayback Machine:

Կլիման և բուսածածկույթը միջերկրածովային են։

Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, ձկնորսությամբ։

Կիկլադներում կան երկաթի, բոքսիտների, հղկաքարի հանքավայրեր։

  • Հին թատրոն, Նաքսոս

  • Կիկլադների մայրաքաղաքը, Սիրոս կղզի

  • Սանտորինի

  • Միկոնոս քաղաք

  • Նաքսոս քաղաք

  • Ֆոլեգանդրոս

  • Միլոս

  • Մինոյան մշակույթի նմուշ՝ որմնանկար՝ քաղաքի պատկերով

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 429