Կիմ Կի Դուկ


Contributors to Wikimedia projects

Article Images

Կիմ Կի Դուկ (կորեերեն՝ 김기덕, դեկտեմբերի 20, 1960[1][2][3], Բոնգհվա, Հյուսիսային Գյոնգսանգ, Հարավային Կորեա - դեկտեմբերի 11, 2020[4][5], Ռիգա, Լատվիա[6][7]), կորեացի կինոռեժիսոր։

Կիմ Կի Դուկ
김기덕

Կիմ Կի Դուկ

Ծնվել էդեկտեմբերի 20, 1960[1][2][3]
ԾննդավայրԲոնգհվա, Հյուսիսային Գյոնգսանգ, Հարավային Կորեա
Մահացել էդեկտեմբերի 11, 2020[4][5] (59 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիա[6]
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Ազգությունկորեացի
Մասնագիտացումսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, մոնտաժող, կինոդերասան և դերասան
Պարգևներ
IMDbID 1104118
koreanfilm.org/kimkiduk.html
Կիմ Կի Դուկ՝ Վիքիպահեստ
Մրցանակներ
Վենետիկյան միջազգային կինոփառատոն
«Ոսկե առյուծ» (2012)
Այլ մրցանակներ
«Արծաթե Արջ» Բեռլինյան կինոփառատոն (2004)

Ծնվել է Սոբյոնի գյուղում, Հարավային Կորեա։ Ազգությամբ կորեացի։ Ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 20-ին։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Սեուլ, որտեղ նա սկսել է հաճախել գյուղատնտեսական դպրոց։ Չավարտելով ուսումը՝ նա 17 տարեկանից աշխատել է գործարանում։

20 տարեկանում զորակոչվել է բանակ։ 5 տարի ծառայել է կորեական ծովային հետևակում, այնուհետև երկու տարի անցկացրել է կույրերի եկեղեցում՝ նպատակ ունենալով դառնալ հոգևորական։ Այդ ընթացքում մեծացել է գեղանկարչության նկատմամբ նրա հակումը և նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1990-1992 թվականներին ուսումնասիրել է կերպարվեստ։

Որոշ ժամանակ նա ճանապարհորդել է Եվրոպայում՝ հանդես գալով որպես նկարիչ։ Նրա առաջին ռեժիսորական ֆիլմը 1996 թվականի Կոկորդիլոս ֆիլմն է։

Իր կինոկարիերայի 10 տարվա ընթացքում Կիմ Կի Դուկը նկարահանել է 13 ֆիլմ։

Մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Լատվիայում կորոնավիրուսի վարակից[7]։

Տարի Անվանում
1996 Կոկորդիլոս
1998 Վայրի կենդանիներ
1998 Հյուրանոց "Թռչնի Բույն"
2000 Կղզի
2000 Իրական արկած
2001 Հասցեն անհայտ
2001 Վատ տղան
2002 Առափնյա պաշտպանը
2003 Գարուն, ամառ, աշուն, ձմեռ․․․ և նորից գարուն
2004 Սամարիթյան աղջիկը
2004 Դատարկ տուն
2005 Աղեղ
2006 Ժամանակ
2007 Հոգոց
2008 Երազանք
2008 Գեղեցիկը
2008 Չմոնտաժված Ֆիլմ
2012 Պիետա
  • 2012 - «Ոսկե առյուծ» մրցանակ Վենետիկի 69-րդ կինոփառատոնին «Պիետա» ֆիլմի համար
  • 2005 - Սան Սեբաստիանում կայացած միջազգային կինոփառատոնի մրցանակ «Դատարկ տուն» ֆիլմի համար
  • 2005 - Արգենտինական ասոցիացիայի կինոքննադատների մրցանակը օտարերկրյա լավագույն ֆիլմի համար ոչ իսպաներեն լեզվով «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և կրկին գարուն» ֆիլմի համար
  • 2004 - Վենետիկի միջազգային կինոփառատոնի չորս մրցանակ «Դատարկ տուն» ֆիլմի համար
  • 2004 - «Ոսկե ականջ» մրցանակ Իսպանիայում կայացած միջազգային կինոփառատոնին «Դատարկ տուն» ֆիլմի համար
  • 2004 - «Արծաթյա արջ» մրցանակ Բեռլինյան կինոփառատոնին՝ որպես լավագույն ռեժիսորական աշխատանք «Սամարիթենուհի» ֆիլմի համար
  • 2003 - Միջազգային Կինոփառատոնի չորս մրցանակ Լոկարնոյում «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և կրկին գարուն» ֆիլմի համար
  • 2003 - Միջազգային կինոփառատոնի երեք մրցանակ «Առափնյա պաշտպանը» ֆիլմի համար
  • 2002 - «Արևմտյան էքսպրեսս» մրցանակ Կատալոնական միջազգային կինոփառատոնում «Վատ տղան» ֆիլմի համար
  • 2002 - Ճապոնական Ֆուկուոկա քաղաքում կայացած միջազգային կինոփառատոնի գրան պրի «Վատ տղան» ֆիլմի համար
  • 2002 - Բելգիայում տեղի ունեցած Սինեմա Նովո կինոփառատոնի երիտասարդ ժյուրիի կողմից Ամակուրու մրցանակ «Հասցեն`անհայտ» ֆիլմի համար
  • 2002 - «Մեծ զանգակ» կորեական մրցանակը «Վատ տղան» ֆիլմի համար
  • 2001 - «Ոսկե ագռավ» մրցանակը՝ որպես բրյուսելյան միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ՝ ֆանտաստիկա ժանրում «Կղզի» ֆիլմի համար
  • 2001 - Պորտուգալիայի Օպորտո քաղաքում կայացած կինոփառատոնի երկու մրցանակ «Կղզի» ֆիլմի համար
  • 2001 - Մոսկովյան միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ ժյուրիի կողմից «Կղզի» ֆիլմի համար
  • 2000 - Վենետիկի միջազգային կինոփառատոնի մրցանակ «Կղզի» ֆիլմի համար
 

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են