Հարավաֆրիկյան ընձուղտ


Contributors to Wikimedia projects

Article Images

Հարավաֆրիկյան ընձուղտ

Հարավաֆրիկյան ընձուղտ (լատին․՝ Giraffa camelopardalis giraffa), երկսմբակավորների կարգի աֆրիկյան ընձուղտի տեսակ։ Տարածված են Հարավային Աֆրիկայի մի շարք պետություններում։

2010 թվականի տվյալներով Հարավային Աֆրիկայում ապրում են մոտ 12 000 հարավաֆրիկյան ընձուղտներ[1], իսկ գերության մեջ, այդ թվում նաև կենդանաբանական այգիներում և անասնապատական կենտրոններում՝ ավելի քան 45 առանձնյակներ[2]։

Հարավաֆրիկյան ընձուղտները ապրում են միայն Աֆրիկա աշխարհամասի Հարավային հատվածում։ Նախկինում տարածված են եղել նաև Աֆրիկայի տարբեր հատվածներում, սակայն արտաքին վտանգների պատճառով ժամանակի ընթացքում նրանց թիվը նվազեց։

Այժմ ապրում են միայն Հարավային Բոտսվանայում, հարավային Զիմբաբվեում և հարավարևմտյան Մոզամբիկնում[3]։

Հարավաֆրիկյան ընձուղտները քիչ քանակությամբ նաև ապրում են Սվազիլենդում։

Ընձուղտների այս տեսակին պատկանող առանձնյակները նախընտրում են ապրել Հարավային Աֆրիկայի սավաննաներում, խոտհարքներում և ջունգլիներում։ Խոտակեր են, սնվում են խոտով, թփերով, ծառերի տերևներով և պտուղներով։

  1. «Giraffa». International Species Information System. 2010. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. «Giraffe – The Facts: Current giraffe status?». Giraffe Conservation Foundation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. Seymour, R. (2002) The taxonomic status of the giraffe, Giraffa camelopardalis (L. 1758), PH.D Thesis