Հելեն Գահագան Դուգլաս
Contributors to Wikimedia projects
Article ImagesՀելեն Գահագան Դուգլաս (անգլ.՝ Helen Gahagan Douglas, նոյեմբերի 25, 1900[1][2][2][…], Boonton, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - հունիսի 28, 1980[1][2][2][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան և քաղաքական գործիչ։
Հելեն Գահագան Դուգլաս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25, 1900[1][2][2][…] |
Ծննդավայր | Boonton, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 28, 1980[1][2][2][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Կրթություն | Բերնարդ քոլեջ և Berkeley Carroll School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, քաղաքական գործիչ, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Walter H. Gahagan? |
Ամուսին(ներ) | Մելվին Դուգլաս |
Պարգևներ և մրցանակներ | |
Ծնվել է Նյու Ջերսիում իռլանդա-շոտլանդական արմատներով ընտանիքում, եպիսկոպոսական եկեղեցու հետևորդ է եղել[4][5]։ Նրա հայրը՝ Ուոլտեր Հ. Գահագան Բրուքլինի շինարարական ընկերության և Քուինսի նավաշինարանի սեփականատերն է եղել, իսկ մայրը՝ Լիլիան Ռոուզը՝ ուսուցչուհի։ 1920 թվականին նա ավարտել է Բերքլիի բարձրագույն դպրոցը, իսկ 1924 թվականին՝ Բերնարդ քոլեջը։
1920 թվականին Բրոդվեյում սկսվում է նրա դերասանական կարիերան, որտեղ նա հաջողությամբ խաղացել է ողջ հաջորդ տասնամյակը։
Կինոէկրանին նա հայտնվել է միայն մեկ անգամ՝ 1935 թվականին Գահագամը խաղացել է Հենրի Ռայդեր Հագարդի մոտիվներով նկարահանված «Նա» կատագերգական ֆիլմում կորուսյալ քաղաքի թագուհու՝ Հաշ-ա-Մոտեպ դերը։ Իր կերպարի համազգեստը ոգեշնչման աղբյուր դարձավ «Walt Disney» ընկերության «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի հերոս Չար թագուհու կերպարը ստեղծելու համար։
1931 թվականին Գահագանը ամուսնացավ դերասան Մելվին Դուգլասի հետ, որից երկու երեխա ունեցավ։ Նրանց ամուսնությունը տևեց 15 տարի՝ մինչև Գահագայի մահը։
Հասարակական և քաղաքական գործունեություն
Գահագանը ցնծում է Հոլիվուդի մթնոլորտը, և իր առաջին աղջկա՝ Մերի Հելենի ծննդից հետո՝ 1938 թվականին, սկսում է ավելի շատ ուշադրություն դարձնել հասարակական գործունեությանը, այդ թվում՝ ներգաղթյալ-աշխատողների իրավունքների պաշտպանությանը (նա շուտով գլխավորում է «Ջոն Ստայնբեքի կոմիտեն»)։ Նա ամուսնու հետ միացան հոլիվուդյան հականացիստական լիգային և կոչ էին անում ԱՄՆ-ում բոյկոտել նացիստական Գերմանիայի արտադրանքը։ Աջակցելով «Նոր կուրս»-ին՝ նա ծառայել է ԱՄՆ հանրային աշխատանքների վարչությունում։
1940-ական թվականներին սկսել է Գահագանի քաղաքական կարիերան, որը եղել է դեմոկրատական կուսակցություն և 1933 թվականին նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտ կողմնակից։
1944 թվականին նա ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Կալիֆոռնիային 14 շրջանի կողմից, որտեղ նա զբաղեցրել է իր պաշտոնը երեք տարի ժամկետով։ Այս ընթացքում նա կապ է ունեցել այն ժամանակվա կոնգրեսական (իսկ հետագայում ԱՄՆ նախագահ) Լինդոն Բ. Ջոնսոնի հետ[6]։
1950 թվականին մասնակցել է նախընտրական մրցավազքին ԱՄՆ Սենատում պաշտոնի համար հաղթելով իր բոլոր մրցակիցներին։
Սակայն 1950 թվականի ընտրություններում նա պարտվել է հանրապետական Ռիչարդ Նիքսոնին և շուտով ավարտում է իր քաղաքական կարիերան։
1952 թվականին վերականգնել է իր դերասանական կարիերան՝ խաղալով բրոդվեյական «Առաջին տիկին» կատագերգությունում ։ Հետագա տարիներին նա պարբերաբար վերահաստատում է իրեն քաղաքականության մեջ՝ մասնակցելով, Ջոն Ֆ. Քենեդի և Ջորջ Մակգովերնի նախագահական քարոզարշավներին։
Հելեն Գահագան Դուգլասը մահացել է 1980 թվականին Կրծքագեղձի և Թոքի քաղցկեղից Նյու Յորքում 79 տարեկան հասակում։ Նրա ամուսինը՝ Մելվին Դուգլասը մահացել կնոջ մահից մեկ տարի անց՝ թոքաբորբից՝ 80 տարեկան հասակում։ Կինոարտադրության բնագավառում ունեցած ավանդի համար դերասանուհին արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 Մահախոսական
- ↑ Denton, Sally. The Pink Lady: The Many Lives of Helen Gahagan Douglas, Bloomsbury Press (2009), p. 9
- ↑ Mitchell, Greg[en] Tricky Dick and the Pink Lady. — New York, NY: Random House[en], 1998. — С. 18. — ISBN 0-679-41621-8.
- ↑ Caro, Robert A., The Years of Lyndon Johnson: Master of the Senate (2002) p. 144.