Հնաբերդ (Արարատի մարզ)
Contributors to Wikimedia projects
Article ImagesՀնաբերդ (Արարատի մարզ)
գյուղ Հայաստանի Արարատի մարզում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հնաբերդ (այլ կիրառումներ)
Հնաբերդ (նախկին անվանումը՝ Թոփրախկալա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 5 կմ հյուսիս-արևելք։ Հնաբերդ է վերանվանվել 1949 թվականի դեկտեմբերի 1-ին[2]։
Գյուղ | |
---|---|
Հնաբերդ | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Արարատի |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ, Երևանի գավառ և Արտաշատի շրջան |
Հիմնադրված է | 1831 թ. |
Մակերես | 2,17 կմ² |
ԲԾՄ | 875 մ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 611[1] մարդ (2011) |
Ազգային կազմ | Հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |
| |
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Գուրպանթեփե, Թորփախկալա, Թորփաղկալա, Կուրբանթափա, անվանումները։ Հնաբերդ է վերանվանվել 1949 թվականին։ Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում` Արաքս գետի հովտում։ Ծովի մակարդակից ունի 875 մ բարձրություն։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները տափաստաններ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ունի արտեզյան աղբյուրներ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հնաբերդի մշտական բնակչությունը կազմել է 611, առկա բնակչությունը՝ 589 մարդ[1]։ Մինչև 1918-1920 թթ. եղել է բացառապես ադրբեջանաբնակ, այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[3]։
Հնաբերդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 40 | 240[3] | 333 | 180 | 286 | 411 | 1946 | 527 | 418[5] | 654 | 611[1] |
Գյուղն ունի առկա 140 տնտեսություն, նախակրթարան, դպրոց, գրադարան, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է այգեգործությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 188 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ՝ կազմելով համապատասխանաբար 109 հա և 5 հա։ Վարելահողերը զբաղեցնում են մոտ 60 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնատու անասնապահությամբ, թռչաբուծությամբ։
Արդյունաբերություն չունի։
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 424
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 122» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 758
- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine