Հովտամեջ


Contributors to Wikimedia projects

Article Images

Հովտամեջ

գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում

Հովտամեջ (նախկինում՝ Մուղանջուղ կամ Մուղան), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Վերանվանվել է Հովտամեջ 1978 թ. հունվարի 25-ին[4]։

Գյուղ
Հովտամեջ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԵրկրամասԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղԱրմավիրի մարզ և Էջմիածնի շրջան
ԳյուղապետԱրմեն Սարգսյան
ԲԾՄ880 մետր
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1044 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունհովտամեջցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[2]
Փոստային ինդեքս1137[3]
Հովտամեջ (Հայաստան)##
Հովտամեջ (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Հեռավորությունը մարզկենտրոնից 19 կմ։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից ունի 880 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Գյուղում կառուցված է Սբ. Սարգիս, իսկ ըստ ոմանց Սբ. Աստվածածին եկեղեցին։

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հովտամեջի մշտական և առկա բնակչությունը կազմել են 1044 մարդ[5]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[6], որոնց նախնիների մի մասը 1878-1879 թթ. տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի պատմական Ռշտունիք գավառից[4]։ Հովտամեջի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.


Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1280 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 20%, աշխատունակներ՝ 70%, հետաշխատունակներ՝ 10%։ Գյուղն ունի 272 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (151 հա), կան բազմամյա տնկարկներ (1,3 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 13 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. ՀՀ մարզերի կոդեր
  3. Code database of Armenia, Արմավիր
  4. 4,0 4,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 447 — 992 էջ։
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  8. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.