Հովտաշեն (Շիրակի մարզ)


Contributors to Wikimedia projects

Article Images

Հովտաշեն (Շիրակի մարզ)

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովտաշեն (այլ կիրառումներ)

Հովտաշեն (նախկին անվանումը՝ Ղութնիղշլաղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 20 կմ հարավ-արևելք, Մանթաշ գետի աջ ափին։ Վերանվանվել է Հովտաշեն 1948 թ. հուլիսի 15-ին[3]։

Գյուղ
Հովտաշեն

Գյուղի մուտքը

ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքՇիրակի մարզ և Արթիկի շրջան
Մակերես3.9 կմ²
ԲԾՄ1600 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն298[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 244[2]
Հովտաշեն (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Հովտաշեն (Շիրակի մարզ) (Հայաստան)

Նախկին անվան՝ Ղութնիղշլաղի բառակազմավորման ծագումնաբանական առումով բնորոշիչ տարրն է կազմում "ղութնի" բառը, որը յուրահատուկ է Սասնա բարբառին։ "Ղութնի" բառը նշանակում է "մետաքս" միայն Սասնա բարբառում, Արևմտահայաստանի այլ բարբառներում, այդ թվում նաև Կարսին բնորոշ Կարնո (Էրզրումի) բարբառում, հայերեն "մետաքս" բառի փոխարեն օգտագործվում են նաև ուրիշ այլալեզու անվանումներ՝ "խաս", "աբրեշում", "ղումաշ" (ռուս. - "ատլաս")։

Այժմյան Հովտաշեն գյուղը հիմնադրվել է 1829 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո Էրզրումի նահանգից, ինչպես նաև Կարսից և շրջակա գյուղերից գաղթած հայերի կողմից։ XIX դարի վերջին քառորդից մինչև 1948 թ.-ը հայտնի է եղել Ղութնիղշլաղ անվամբ։

Գյուղի բնակեցման երկրորդ ալիքը տեղի է ունեցել 1877-1878 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ 1877 թ.-ին Բիթլիսի նահանգի Սասուն գավառի Քաղկիկ բերդաքաղաքից (Ծմակ, Սասունի բերդ, Դավթի բերդ) Մելքոն Դիլանյանցի գլխավորությամբ հարյուր սասունցի ընտանիք տեղափոխվել է՝ սկզբից մերձակա Մշո գավառի Խասգյուղ և հետագայում Կարսի մոտակայքում գտնվող Բերնա գյուղ՝ դեպի ռազմաճակատի գիծ՝ հայազգի ռուս գեներալներ Միքայել Լորիս-Մելիքովի և Արզաս Տեր-Ղուկասովի հրամանատարության ներքո գործող ռուսական բանակին ընդառաջ։

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հովտաշենի մշտական և առկա բնակչությունը կազմել են 294 մարդ[4]։ Գյուղը 1830 թ.-ին հիմնել են Կարսից գաղթածները։ Այդ ժամանակվանից մինչ օրս բնակիչները գրեթե ամբողջությամբ հայեր են[5]։ Հովտաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնաբուծությամբ։

Հովտաշենում կան եկեղեցի և XVII դարի Սբ. Մինաս մատուռ։

  • Եկեղեցի, 19-րդ դար

  • Եկեղեցի, 19-րդ դար, ինտերիեր

  • Եկեղեցի, 19-րդ դար

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 448
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  7. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  8. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 759. — 4696 p.
  9. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)