Մատրոսովի փողոց (Կրասնի Սուլին)


Contributors to Wikimedia projects

Article Images

Մատրոսովի փողոց (Կրասնի Սուլին)

փողոց Կրասնի Սուլինում

Մատրոսովի փողոց (ռուս.՝ Улица Матросова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Սոցպոսյոլոկ միկրոշրջանում։ Անվանվել է Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Մատրոսովի պատվին։ Սկիզբ է առնում Ռոստովյան փողոցից և ավարտվում Չկալովի ու Սմոլենսկի փողոցների հանգույցում։ Երկարությունը 1600 մետր է։

Մատրոսովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն1600 մետր
Անվանվել էԱլեքսանդր Մատրոսով
Փոստային ինդեքս346357

Կրասնի Սուլին քաղաքի Մատրոսովի փողոցը գտնվում է Սոցպոսյոլոկ միկրոշրջանում, որը մասնավոր հատվածի տեղում սկսել է կառուցապատվել 1950-ական թվականներին։ Այն սկսվում է Ռոստովյան փողոցից, հատում է Տագանրոգի նրբանցքը, Գագարինի փողոցը, Կամեննի նրբանցքը, Օկտյաբրսկայա փողոցը, Ռեմոնտնի անցուղին, Գալատովի, Կարբիշևի, Նովի Պրոեզդ, Պարկովայա, Կլուբնիչնայա փողոցները և ավարտվում Չկալովի ու Սմոլենսկի փողոցների հանգույցում։ Փողոցի երկարությունը 1600 մետր է։

Մատրոսովի փողոցի փոստային դասիչն է՝ 346357։

Փողոցն անվանվել է Խորհրդային Միության հերոս Ալեքսանդր Մատրոսովի պատվին։ 1943 թվականի փետրվարի 27-ին Մատրոսովը Չեռնուշկի գյուղի համար մղված մարտում մարմնով ծածկելով թշնամու հրակնատը՝ իրեն զոհաբերել է ստորաբաժանման հաջողությունն ապահովելու համար։ Մատրոսովի անունը շնորհվել է 254-րդ գնդին և հավերժ գրանցվել 1-ին վաշտի ցուցակում։ Խորհրդային Միության հերոսի կոչմանը նա արժանացել է հետմահու 1943 թվականի հունիսի 19-ին[1]։

  1. «Матросов Александр Матвеевич». Վերցված է 2019 Մարտ 28-ին.