Մյուլեհոլց
Մյուլեհոլց (գերմ.՝ Mühleholz)՝ գյուղական բնակավայր է Լիխտենշտայնում` ընդգրկված Շան համայնքի սահմաններում` Շվեյցարիայի հետ սահմանի վրա՝ Հռենոս գետի ափին։ Փոստային ինդեքսն է՝ 9494։
«Landstrasse 28» ավտոճանապարհը Մյուլեհոլցը բաժանում է երկու մասի՝ Վերին Մյուլեհոլցի (գերմ.՝ Ober Mühleholz) և Ստորին Մյուլեհոլցի (գերմ.՝ Under Mühleholz)։ Գյուղի մի մասը տեղակայված է Վադուց համայնքի սահմաններում։
Մոտ տեղակայված բնակավայրերն են երկրի խոշորագույն բնակավայր Շանը և Էբենհոլց գյուղը, որոնցից Մյուլեհոլցը միայն կանաչ տնկարկներով է անջատվում[1]։
Գյուղի մեծ մասը հարթավայրային է, ծովի մակարդակից միջին բարձրությունը կազմում է 450 մ, սակայն Վերին Մյուլեհոլցում բացարձակ բարձրությունը գերազանցում է 500 մ-ը[1]։
Մյուլեհոլցում գտնվում է «Vaduz, Mühleholz» ճանապարհի ավտոբուսային կանգառը (ավտոբուսները աշխատում են 14։00-23։00)[1]։
Գյուղում են գտնվում նաև «Concordia» տուրիստական ընկերությունը և երեք բավականին մեծ հյուրանոցներ[1]։