Մոհիկաններ
Contributors to Wikimedia projects
Article ImagesՄոհիկաններ - հնդկացի ցեղ, ալգոնկինների ընտանիքից Հյուսիսային Ամերիկայում։ Պետք է տարբերել մոհեգանների հնդկացի ցեղից, որը մոհիկանների հեռավոր ճյուղ է, որի սովորույթներն ու լեզուն էապես տարբերվում են[1]։
Մինչև գաղութացումը մոհիկանները (մոտ 3000 մարդ) բնակվել են Հուդզոն գետի հովտում՝ վերին և միջին հոսանքից վեր, մինչև Շամպլեյն լիճը (այժմ՝ Նյու Յորք նահանգ և Վերմոնտ)։ Մոհիկանները և իրոկեզները 1609 թվականին առաջիններն էին, որ դիմավորեցին եվրոպացիներին և համագործակցեցին նրանց հետ։ 17-րդ դարի սկզբից ներգրավվել են մորթու առևտրի մեջ, որը և հանգեցրել է տոհմային կարգերի քայքայման։ Գաղութացման և իրոկեզների ընտանիքին պատկանող Մոհաք ցեղի հետ պատերազմելու հետևանքով մոհիկանների մեծ մասը ոչնչացվեց, մնացածը (մոտ 300 մարդ) վերաբնակեցվեցին Վիսկոնսին նահանգի Սթոքբրիջ ռեզերվացիայում։
Մոհիկան, կամ Մահիկան ինքնանվանումը Մահհիկանակ (Muheconneok)[2] տեղանքի անունից է, որը առաջացել է օվկիանոսի մակընթացությունից, որը հասնում է մինչև Հուդզոն գետի միջին հոսանքը։ Նրանց անվանումը ալգոլկինների լեզվով թարգմանվում է «գայլ», իսկ հոլանդացիներին և անգլիացիներին հայտնի էին որպես «գետային հնդկացիներ»։
Մոհիկանները զբաղվել են հողագործությամբ, որսորդությամբ և հավաքչությամբ։ Նրանք ապրում էին ամրացված 20-ից 30 տուն ունեցող գյուղերում, 8-ից 12 տարին մեկ փոխում էին բնակավայրը։ Մոհիկանները կազմված էին հինգ մեծ ցեղերից, որոնց առաջնորդներ կարգավիճակը ժառանգական էր, իսկ օգնականները ընտրվում էին։ Մոհիկանները առանց որևէ դիմադրության ընդունեցին քրիստոնեությունը։ Սեփական լեզուն անհետացել է, խոսում են անգլերեն։
- Ամերիկյան գրող Ջեյմս Ֆենիմոր Կուպերը «Վերջին մոհիկանը» վեպում (1826) պատկերել է վերացող ցեղի ռոմանտիկ պատմությունը։
- Մոհիկանների մասին Բրիտանիկա հանրագիտարանում(չաշխատող հղում) (անգլ.)
- Ամեն ինչ հնդկացիների մասին Արխիվացված 2008-11-21 Wayback Machine (ռուս.)
- Մոհիկանների պատմությունը Սթոքբրիջի թանգարանի կայքում Արխիվացված 2009-09-12 Wayback Machine (անգլ.)