Յանգսան


Contributors to Wikimedia projects

Article Images

Յանգսան (կոր.՝ 양산시, 梁山市, Yangsan-si), քաղաք Հարավային Կորեայի Հարավային Գյոնգսանգ նահանգում։

Բնակավայր
Յանգսան
կորեերեն՝ 양산시
Դրոշ

ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ՀամայնքՀարավային Գյոնգսանգ
Մակերես484,16 կմ²
Բնակչություն297 532 մարդ (2015)[1]
Պաշտոնական կայքyangsan.go.kr/main.do(կոր.), yangsan.go.kr/en/main.do(անգլ.), yangsan.go.kr/ch/main.do(չին.) և yangsan.go.kr/jp/main.do(ճապոներեն)
Յանգսան (Հարավային Կորեա)##
Յանգսան (Հարավային Կորեա)

Յանգսանի տարածքում մարդկային բնակատեղի եղել է դեռևս հին ժամանակներում։ Մունջու վանի ժամանակ (Սիլլա թագավորություն) տարածքը մտնում էր Սամյանջու վարչական շրջանի մեջ, որը վերանվանվանվել է Յանջուի Տխեջո վանի (Կորյո դինաստիա)։ Չոսոնի դինաստիայի դարաշրջանում հայտնվեց Յանգսան անունը (Տհեջոն վանի կառավարման ժամանակ)։ Այդ ժամանակ Յանգսանը վարչականորեն գավառ էր (կուն)։ Քաղաքի (սի) կարգավիճակ է ստացել 1996 թվականին[2]։

Գտնվում է Կորեական թերակղզու հարավ-արևելքում։ Հարավ-արևելքում և հյուսիս-արևելքում սահմանակից է համապատասխանաբար Բուսանի և Ուլսանի հետ։ Հյուսիս-արևմուտքում և հարավ-արևմուտքում սահմանակից է համապատասխանաբար Միրյանի և Կիմխեի հետ։ Քաղաքի միջով հոսում է ոչ այնքան մեծ Յանսանչհոն գետը, իսկ քաղաքի հարավ-արևմուտքում սկիզբ է առնում Նակտոնգան գետը։

Յանսանը վարչականորեն բաղկացած է 1 ըփից, 4 քաղաքատիպ ավանից և 7 դոնգից[3]։

Անվանում Հանգըլ Տարածք, կմ2 Բնակչություն, անձիք Ներքին բաժանում
Մուլգիմիպ 물금읍 19,61 28 340 4 գյուղ
Վոնդոնմյոն 원동면 148,03 3 938 8 գյուղ
Սանբուկմյոն 상북면 67,81 16 294 9 գյուղ
Սոնմյոն 동면 56,37 12 093 8 գյուղ
Հաբուկմյոն 하북면 68,65 10 267 8 գյուղ
Կանսոդոն 강서동 29,79 8 718
Փյոնսանդոն 평산동 10,69 26 349
Սամսոնդոն 삼성동 15,88 23 995
Սոջուդոն 소주동 18,45 18 287
Սոչհանդոն 서창동 22 25 612
Պոկեդոն 덕계동 13,38 12 395
Չունանդոն 중앙동 13,74 50 599

Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են՝ սննդային և մեքենաշինական։ Յանգսանում կան երկու մեծ արդյունաբերական համալիր ճյուղեր։ Տարածաշրջանային բյուջեն կազմում է վեց մլրդ վոն[4]։

Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր

խմբագրել

  • Տհոնդոսայի բուդդայական տաճարը հիմնադրվել է 7-րդ դարում՝ Սիլլայի կառավարման ժամանակ։ Եկեղեցական համալիրի առանձին մասերը՝ Տեունջոն սրահը և Տհոնդոսո տաճարի աստիճանները ներառված են Կորեայի ազգային գանձերի ցանկում 290 համարի ներքո[5]։
  • Հոնյոն ջրվեժը տեղակայված է Չհոնսոունսան լեռան վրա, ջրի անկման բարձրությունը 25 մետր է։ Հոնյոնը թարգմանաբար նշանակում է նաև «ծիածանային վիշապ»[6]։
  • Ալպյան վարդերի փառատոնը տեղի է ունենում Չհոնսոունսան լեռան վրա։ Փառատոնը նվիրված է ալպլան վարդերին, որոնք ծաղկում են տեղական լեռներում, փառատոնի ընթացքում ավանդական ժողովրդական խմբերի կատարումներ են, ջազ համերգ, գրական և երաժշտական մրցույթներ, ցուցահանդեսներ[7]։
  • «Երևակայական Տհոնդո» զբոսայգու տարածքում կա լիճ, բացօթյա թատրոն, ցուցահանդեսային սրահ, սահադաշտ և զվարճանքների այգի[8][9]։
  • Eden Valley լեռնադահուկային հանգստավայրի վերելակի հնարավորությունը ժամում 11000 մարդ է[10]։

Ինչպես և Հարավային Կորեայի մյուս քաղաքները և գավառները, Յանգսանն էլ ունի մի շարք խորհրդանշաններ[11].

  • Ծառ՝ չինական լորոպետալում՝ համարվում է անմեղության խորհրդանիշ,
  • Ծաղիկ՝ մագնոլիա՝ խորհրդանշում է քաղաքի բնակիչների ուժը և միասնությունը,
  • Մասկոտներ՝ տղա և աղջիկ Սանին և Յանին, որոնք անձնավորում են արևը և լեռները։
  • Յանգսան

  • Յանգսանի տեղադրությունը

  • Յանգսանի բժշկական ուսումնարան

  • Գնացքի կայարան Յանգսանում

  • Փոստ Յանգսանում

  • Eden Valley լեռնադահուկային հանգստավայր