Նոյակերտ


Contributors to Wikimedia projects

Article Images

Նոյակերտ

գյուղ Հայաստանի Արարատի մարզում

Նոյակերտ (նախկին անվանումը՝ Խալիսա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Արարատ քաղաքից մոտ 2 կմ հարավ-արևմուտք։ Նոյակերտ է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։

Գյուղ
Նոյակերտ
ռուս.՝ Халиса
ադրբ.՝ Xalisa
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի մարզ
ՀամայնքԱրարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան
Այլ անվանումներԽալիսա
Մակերես15,99 կմ²
ԲԾՄ820 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1634 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Նոյակերտ (Հայաստան)##
Նոյակերտ (Հայաստան)

Նոյակերտ (Արարատի մարզ)##
Նոյակերտ (Արարատի մարզ)

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նոյակերտի մշտական բնակչությունը կազմել է 1634, առկա բնակչությունը՝ 1552 մարդ[2]։ Մինչև 1918 թ. եղել է ադրբեջանաբնակ[3], այնուհետ ունեցել խառը հայ-ադրբեջանական բնակչություն[4]։ 1988-1989 թթ. գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած հայերի կողմից։

Նոյակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.


Գյուղն ունի միջնակարգ դպրոց և մանկապարտեզ։

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ և անասնապահությամբ։

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 625
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 2. — էջ 625. — 4696 p.
  6. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  7. 7,0 7,1 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.