Նորակերտ (Գեղարքունիքի մարզ)


Contributors to Wikimedia projects

Article Images

Նորակերտ (Գեղարքունիքի մարզ)

գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորակերտ (այլ կիրառումներ)

Նորակերտ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գյուղ
Նորակերտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքՎարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1]
Հիմնադրված է1927 թ.
Մակերես20.2 կմ²
ԲԾՄ1950 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1015 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Նորակերտ (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Նորակերտ (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)

Նորակերտ (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)##
Նորակերտ (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)

Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 7-8 կմ հյուսիս-արևմուտք, Սևանա լճի արևելյան ափից մոտ 4 կմ հեռավորության վրա։ Հիմնադրվել է 1927 թվականին։ Հիմնադիրները եղել են 1915 թվականին Բիթլիսի վիլայեթի Խիզան գավառի Սեղ գյուղից գաղթած հայերը[3]։ Գյուղում բնակություն են հաստատել նաև Հով գյուղից (Սասուն), ինչպես նաև Բիթլիսի և Վանի վիլայեթների այլ բնակավայրերից գաղթականներ։

Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից՝ Վարդենիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի մեջ։

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նորակերտի մշտական բնակչությունը կազմել է 1015, առկա բնակչությունը՝ 983 մարդ[4]։ Նորակերտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 48, available online at the website of the Internet Archive: