Նորաշենիկ (գյուղ, Սյունիքի մարզ)


Contributors to Wikimedia projects

Article Images

Նորաշենիկ (գյուղ, Սյունիքի մարզ)

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նորաշենիկ (այլ կիրառումներ)

Նորաշենիկ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]։

Գյուղ
Նորաշենիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ՀամայնքԿապան (համայնք) | Կապան համայնք[1]
Մակերես9.16 կմ²
ԲԾՄ1060 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն128[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուննորաշենիկցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (285)
Նորաշենիկ (գյուղ, Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Նորաշենիկ (գյուղ, Սյունիքի մարզ) (Հայաստան)

Նորաշենիկ (գյուղ, Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)##
Նորաշենիկ (գյուղ, Սյունիքի մարզ) (Սյունիքի մարզ)

Գտնվում է Աճանան գետի ձախափնյա լեռնալանջին՝ ծովի մակերևույթից 1000-1100 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 6 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Գյուղում կա 17 դարի եկեղեցի, դեպի արևելք, հին գյուղատեղիում, կա ևս մի եկեղեցի, որը կիսականգուն է։ Հին գյուղատեղում կա X-XII դարերի եկեղեցի։ Նորաշենիկի պատմական հուշարձաններից է նաև 1884 թվականին կառուցված և 1990-1993 թվականներին վերանորոգված եկեղեցին։

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շրվենանցի մշտական բնակչությունը կազմել է 128, առկա բնակչությունը՝ 114 մարդ[2]։ Գյուղի բնակիչները հայեր են. 19-րդ դարում բնակվել են նաև թաթարներ (ադրբեջանցիներ), որոնք կազմել են փոքրամասնություն[3]։ Ստորև ներկայացված է Նորաշենիկ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].

Տարի 1831 1873 1897 1926 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 97 396 496 374 206 257 203 151 158[5] 128[2]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Գյուղատնտեսությամբ զբաղվում է 70 գյուղացիական տնտեսություն։ Անասնագլխաքանակը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է.

Համայնքում 2011 թվականին կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 130 հա աշնանացան։

Հողային և այլ բնական ռեսուրսներ

խմբագրել

Հողեր (ընդամենը)` 1028 հա, այդ թվում`

  • գյուղատնտեսական նշանակության հողեր՝ 472 հա, որից վարելահող՝ 143 հա, բազմամյա տնկարկ՝ 9 հա, խոտհարք՝ 23 հա, արոտ՝ 191 հա, այլ հողատեսք՝106 հա,
  • բնակավայրերի հողեր՝ 32 հա,
  • արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր՝ 47 հա
  • էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր՝ 6 հա
  • հատուկ պահպանվող տարածքների հողեր՝ 2 հա,
  • անտառային հողեր՝ 462 հա, որից անտառածածկ՝ 363 հա
  • ջրային հողեր՝ 7 հա[6]։
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 4, էջ 20
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. «Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 16-ին.