Նորավան (Արմավիրի մարզ)


Contributors to Wikimedia projects

Article Images

Նորավան (Արմավիրի մարզ)

գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում

Նորավան , գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Արմավիրի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 2 կմ հեռավորության վրա։ Նախկինում եղել է Լուկաշին ավանի մեջ՝ կազմելով վերջինիս տեղամասը։

Գյուղ
նորավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանԱրմավիրի տարածաշրջան
ԳյուղԱրմավիրի մարզ
ԳյուղապետԱրթուր Միքայեկյան
Մակերես4.2 կմ²
ԲԾՄ870 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն962 մարդ (2001)
Խտություն229 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուննորավանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (237)[1]
Փոստային ինդեքս0907[2]
Նորավան (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Նորավան (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 870 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից - 5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Գյուղի բնակչությունը տեղափոխվել է նույն շրջանի գյուղերից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 1400 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 20%, աշխատունակներ՝ 66%, հետաշխատունակներ՝ 14%։ Գյուղն ունի 230 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։

Նորավանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1959 1970 1981 2001 2004
Բնակիչ 286 559 653 962 1700

Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի Մայր ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (168 հա), կան պտղատու և խաղողի այգիներ (28 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 41հա։ Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

  1. ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
  2. Code database of Armenia, Արմավիր
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 152» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.