Նորֆոլկ (ԱՄՆ)


Contributors to Wikimedia projects

Article Images

Նորֆոլկ (անգլ.՝ Norfolk), քաղաք-նավահանգիստ Չեսապիսկյան ծովածոցում, ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի հարավ- արևելյան մասում։ Նորֆոլկում տեղակայված է Ատլանտյան օվկիանոսում գտնվող, ԱՄՆ-ի ամենամեծ ռազմա-ծովային բազան:Բնակչությունը կազմում է 238 832 բնակիչ (2006 թվականի դրությամբ)։

Բնակավայր
Նորֆոլկ
Դրոշ
Crescas և Thou shalt grow
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՎիրջինիա
Հիմնադրված է1682 թ.
Մակերես249,682967 կմ², 249,548292 կմ²
ԲԾՄ7 ֆուտ
Բնակչություն238 005 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ757
Փոստային դասիչ23501-23515, 23517-23521, 23523, 23529, 23541, 23551
Պաշտոնական կայքnorfolk.gov(անգլ.)
Նորֆոլկ (ԱՄՆ) (ԱՄՆ)##
Նորֆոլկ (ԱՄՆ) (ԱՄՆ)

Հիմնադրվել է 1682 թվականին։ Անկախության պատերազմի ժամանակ եղել է բրիտանական նահանգապետի շտաբը։ Այրվել է ապստամբների կողմից։ Գաղութային շրջանից պահպանվել է միայն գնդակոծված պատերով եկեղեցին։

Բրիտանիայի հետ առևտրի սահմանափակումը, հաճախակի հրդեհները և այլ նավահանգիստների մրցակցությունը սահմանափակեցին Նորֆոլկի զարգացումը մինչև 1870 թվական, երբ այստեղ միացան մի քանի կարևոր երկաթգծեր։

Համաշխարհային պատերազմների ժամանակ Նորֆոլկում կառուցված է մեծ արդյունաբերական-տրանպորտային կոմպլեքս, որը ծառայում է ԱՄՆ-ի Ատլանտյան նավատորմին։ Այստեղ է գտնվում ռազմա-ծովային բազա ԱՄՆ-ի Ռազմածովային ուժեր։

Նորֆոլկի 50 խոշորագույն գործատուները[2]։

№ п/п Գործատու
1 ԱՄՆ պաշտպանության նախարարություն
2 Sentara առողջապահություն
3 Նորֆոլկ քաղաքի հանրային դպրոցներ
4 Նորֆոլկ քաղաք
5 Old Dominion University[en]
6 Թագավորների դուստրերի մանկական հիվանդանոց
7 Նորսիպկո
8 Eastern Virginia Medical School[en]
9 Norfolk State University[en]
10 ԱՄՆ նավատորմի փոխանակում

2011 թվականի օգոստոսի 19-ին քաղաքում բացվեց արագնթաց տրամվայ «The Tide» համակարգը։

Այստեղ է գտնվում Մեմորիալ Մակարտուրան, որում տաղվել է գեներալ Դուգլաս Մակարտուրը։

1994 թվականի հունիսին բացվել է ծովային թանգարան «Nauticus»[3]:

  Կիտակյուսյու (Ճապոնիա) (1963)
  Վիլհելմսհաֆեն (Գերմանիա) (1976)
  Ներֆոլկ (Միացյալ Թագավորություն) (1986)
  Տուլոն (Ֆրանսիա) (1989)
  Կալինինգրադ (Ռուսաստան) (1992)
  Գալիֆակս(Կանադա) (2006)
  Կագայան-դե-Օրո (Ֆիլիպիններ) (2008)
  Կոչին (Հնդկաստան) (2010)
  Տեմա (Գանա) (2010)
  Նինբո (Չինաստան) (2012)
  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. «"Norfolk City Community Profile" 2012 (стр. 21)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
  3. «Морской музей «Наутикус»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.