Շահումյան փողոց (Կրասնի Սուլին)


Contributors to Wikimedia projects

Article Images
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյան փողոց (այլ կիրառումներ)

Շահումյան փողոց (ռուս.՝ Улица Шаумяна), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է կոմունիստական կուսակցության և միջազգային բանվորական շարժման հայ անվանի գործիչ, մարքսիզմի տեսաբան, սոցիոլոգ, ժուռնալիստ, հրապարակախոս Ստեփան Շահումյանի (1878-1918) պատվին։ Սկիզբ է առնում Մագնիտոգորսկի փողոցից և ավարտվում 2-րդ Զարեչնայա փողոցի և Պրոֆսոյուզնի նրբանցքի հետ հանգույցում։ Երկարությունը 950 մետր է։

Շահումյան փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն950 մետր
Անվանվել էՍտեփան Շահումյան
Փոստային ինդեքս346359

Կրասնի Սուլին քաղաքի Շահումյան փողոցը սկսվում է Մագնիտոգորսկի փողոցից, հատում է Ռոզա Լյուքսեմբուրգի փողոցը, Մոստովոյ նրբանցքը և ավարտվում 2-րդ Զարեչնայա փողոցի և Պրոֆսոյուզնի նրբանցքի հետ հանգույցում։ Փողոցի երկարությունը 950 մետր է։ Փողոցում կա համարակալված 39 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 19 շենք, իսկ աջ կողմում (զույգ համարներ)՝ 20 շենք։ Փողոցի ձախ կողմում, թիվ 19 շենքից հետո, գտնվում է Կրասնի Սուլինի քաղաքային գերեզմանոցը։

Շահումյան փողոցի զգալի հատվածը Գնիլուշա գետին զուգահեռ է։ Շահումյան փողոցի փոստային դասիչն է՝ 346359։

Փողոցն անվանվել է կոմունիստական կուսակցության և միջազգային բանվորական շարժման հայ անվանի գործիչ, մարքսիզմի տեսաբան, սոցիոլոգ, ժուռնալիստ, հրապարակախոս, Կովկասի բոլշևիկների ղեկավար (1917), Բաքվի 26 կոմիսարներից մեկի` Ստեփան Շահումյանի (1878-1918) պատվին։