Ուլգյուր
Ուլգյուր (Ժամիդուզ), միջնադարյան գյուղ Մեծ Հայքի Սյունիք նահանգի, Վայոց ձոր գավառում, հայտնի մանրանկարիչ Մոմիկի ծննդավայրը։
Գյուղատեղի | |
---|---|
Ուլգյուր | |
12-14-րդ դարերի խաչքարեր Ուլգյուր բնակատեղիում (Ռինդ) | |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Վայոց ձոր |
Համայնք | Վայոց Ձորի մարզ |
Այլ անվանումներ | Ժամիդուզ |
|
Վերին Ուլգյուր բնակատեղին այժմ գտնվում Վայոց ձոր մարզի Ռինդ գյուղի հյուսիս-արևելքում[1]։
Ներքին Ուլգյուրը գտնվում է Վայոց ձոր մարզի Աղավնաձոր գյուղի տարածքում՝ գյուղից 5 կմ հյուսիս[2]։
2004 թվականին կատարված պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերվել են Մոմիկի ծնողների՝ Գրիգորի և Ավթայի, եղբոր՝ Գոհարտուռի, հարսի` Խերիկի, նրանց զավակներ Խլաթի և Խազի ու այլ ազգականների տապանաքարերը[3]։ Ուլգյուրում մինչև այժմ կանգուն են Աստվածածին եկեղեցու պատերը, որի շուրջ կա գերեզմանոց, կանգուն խաչքարեր, որոնք մահարձաններ են։ Նրանցից մեկը պատկանում է Սարգիս Երեցին։ Մոմիկի մոր և քրոջ գերեզմանները գտնվում են եկեղեցու բակում։ Գյուղատեղում կա երկու գերեզմանոց, որոնցից փոքրը պատկանում է 10-14-րդ, իսկ մեծը՝ 15-18-րդ դարերին։ Գյուղատեղի գերեզմանատանը պահպանվում է Մոմիկի որդու՝ Ասկանդրի խաչքարը։ Վերին Ուլգյուր գյուղատեղիի մյուս` Սբ Ստեփանոս եկեղեցուց, որը թվագրվում է 13-րդ դարին, պահպանվել են միայն հիմնապատերը։
-
12-14-րդ դարերի խաչքար Վերին Ուլգյուրում
-
12-14-րդ դարերի խաչքար Վերին Ուլգյուրում
-
Սուրբ Աստվածածին եկեղեցին Ներքին Ուլգյուրում
-
12-14-րդ դարերի խաչքարեր Վերին Ուլգյուրում
- ↑ ՀՀ Մշակույթի նախարարություն - Գյուղատեղի «Վերին Ուլգյուր»
- ↑ «Ներքին Ուլգյուր». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Ուլգյուր (Ուլգուրտ)։ Մոմիկ. Մոմիկի գործերը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- Ուլգյուր Արխիվացված 2017-06-12 Wayback Machine