Պաղաղբյուր
գյուղ Հայաստանի Լոռու մարզում
Պաղաղբյուր, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գյուղ | |
---|---|
Պաղաղբյուր | |
Պաղաղբյուր | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Լոռու |
Համայնք | Տաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1] |
Հիմնադրված է | 1870 թ. |
Այլ անվանումներ | Սովուղբուլաղ |
Մակերես | 13,02 կմ² |
ԲԾՄ | 1750 մ |
Կլիմայի տեսակ | Կլիման բարեխառն լեռնային է, տևական , ցուրտ ձմեռներով |
Պաշտոնական լեզու | հայերեն |
Խոսվող լեզուներ | Հայերեն |
Բնակչություն | 113[2] մարդ (2011) |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Քրիստոնյա |
Ժամային գոտի | UTC+4 |
|
Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 14 կմ հյուսիս-արևմուտք, Վրաստանի հետ սահմանից 1 կմ հարավ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 57 կմ հյուսիս-արևմուտք։
Պաղաղբյուր է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ և պտղաբուծությամբ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Պաղաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 113, առկա բնակչությունը՝ 98 մարդ[2]։ Մինչև 1989 թ. եղել է ադրբեջանաբնակ գյուղ[3]։
Պաղաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 155 | 411 | 382 | 419 | 695 | 453 | 133 | 113[2] |
- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 166» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 12-ին.