Ջրաշեն (Արարատի մարզ)


Contributors to Wikimedia projects

Article Images

Ջրաշեն (Արարատի մարզ)

գյուղ Հայաստանի Արարատի մարզում

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջրաշեն (այլ կիրառումներ)

Ջրաշեն, գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից 16 կմ հյուսիս։

Գյուղ
Ջրաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՀամայնքԱրարատի մարզ, Հայկական մարզ, Արտաշատի շրջան և Երևանի գավառ
Հիմնադրված է1914 թ.
Մակերես7,43 կմ²
ԲԾՄ935 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1607[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ջրաշեն (Արարատի մարզ) (Հայաստան)##
Ջրաշեն (Արարատի մարզ) (Հայաստան)

Գյուղը հիմնադրվել է 1914 թվականին։ Բնակիչների նախնիների մեծ մասը եկել են Պարսկահայաստանից՝ Խոյի և Սալմաստի գավառներից։ Նախկինում ունեցել է Ջրաշեն Ներքին, Ջրաշեն Նոր անվանումները։ Ջրաշեն է վերանվանվել 1950 թվականին։

Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից ունի 935 մ բարձրություն։

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 աստիճան։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը՝ 42 աստիճան։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Տարի 1914 1922 1931 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 187 373 463 583 1272 1473 976 1792 1800 1607[1]

Գյուղն ունի 387 տնտեսություն, դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 648 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 294 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, որոնք համապատասխանաբար կազմում են 77 հա և 80 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ։ Համեմատաբար ընդարձակ մակերես են զբաղեցնում արոտավայրերը՝ շուրջ 172 հա։ Կան խոտհարքեր։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Արդյունաբերություն չունի։

  • Արարատի մարզ Ջրաշեն գյուղի գյուղապետարան

  • Արարատի մարզ Ջրաշեն գյուղի բուժկետ

  • Արարատի մարզ Ջրաշեն գյուղի Ս․ Քոլոզյանի միջնակարգ դպրոց

  • Արարատի մարզ Ջրաշեն գյուղի զոհված հերոսներին նվիրված հուշակոթող

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները