Ջրարբի
գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում
Ջրարբի (նախկին անվանուը` Ջրառատի թռչնաֆաբրիկային կից), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 7 կմ հարավ-արևմուտք։ Ջրարբի է վերանվել 2004 թ. դեկտեմբերի 14-ին։
Գյուղ | |
---|---|
Ջրարբի | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Արմավիրի |
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան |
Գյուղ | Արմավիրի մարզ և Էջմիածնի շրջան |
Գյուղապետ | Ղազար Ղազարյան |
Մակերես | 2.79 կմ² |
ԲԾՄ | 820 մ |
Կլիմայի տեսակ | չոր ցամաքային |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 1600[1] մարդ (2011) |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Տեղաբնականուն | ջրարբեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] |
Փոստային ինդեքս | 1147[3] |
Error: Must specify an image in the first line. |
Հեռավորությունը Երևանից՝ 30 կմ, մարզկենտրոնից 38 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ մոտ 3 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 820 մ, բնակլիմայական պայմանները՝ չոր ցամաքային։ Գտնվում է ծովի մակերևույթից 835 մ բարձրության վրա։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ջրարբիի մշտական բնակչությունը կազմել է 1600, առկա բնակչությունը՝ 1526 մարդ[1], որոնք հիմնականում աշխատում են թռչնաֆաբրիկայում։ Ջրարբիի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տարի | 2001 | 2011 |
---|---|---|
Բնակիչ | 1165[4] | 1600[1] |
Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 279,1 հեկտար է, որից՝ 3,3 հեկտարը վարելահողերն են։ Համայնքն ունի 1 դպրոց, համայնքային կենտրոն, մանկապարտեզ։
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)