Ռենե Ֆլեմինգ


Contributors to Wikimedia projects

Article Images

Ռենե Ֆլեմինգ (անգլ.՝ Renée Fleming, փետրվարի 14, 1959[1][2][3][…], Ինդիանա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի օպերային երգչուհի, քնարերգական (լիրիկական) սոպրանո։ Հանդես է եկել աշխարհի հայտնի օպերային թատրոններում (Լա Սկալա, Քովենտ Գարդեն, Գլայնդբորն, Մետրոպոլիտեն օպերա և այլն)։ Առավել հայտնի է Մոցարտի, Ռիխարդ Շտրաուսի և Վերդիի օպերաներում գլխավոր դերերգերի կատարմամբ։

Ռենե Ֆլեմինգ
Բնօրինակ անունանգլ.՝ Renée Fleming
Ծնվել էփետրվարի 14, 1959[1][2][3][…] (65 տարեկան)
Ինդիանա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի և երաժիշտ
Երգչաձայնսոպրանո
ԼեյբլԴեկա Ռեկորդս
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Իսթմանի երաժշտական դպրոց
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Պարգևներ
Կայքreneefleming.com
 Renée Fleming Վիքիպահեստում

2008 թվականին արժանացել է «Մուզա» մրցանակի[5]։

Ռենե Ֆլեմինգը ծնվել է 1959 թվականի փետրվարի 14-ին ԱՄՆՓենսիլվանիա նահանգի Ինդիանա քաղաքում, երաժիշտների ընտանիքում։ Սովորել է Իսթմենյան երաժշտական դպրոցում։

Դեբյուտը կայացել է 1986 թվականին («Առևանգում հարեմից», Մոցարտ)։ Ռենե Ֆլեմինգի միջազգային կարիերայի սկիզբը դրվել է 1996 թվականին՝ սկավառակի ձայնագրմամբ։ Մասնակցություն է ունեցել տարբեր մրցանակաբաշխություններում։

  • Բացի Ռենե Ֆլեմինգից Պոկիարյան երաժշտական մրցանակ է ստացել նաև Pink Floyd ռոք-խումբը (2008 թվական)։ Ռենե Ֆլեմինգը իր հերթին, շատ լավ ծանոթ է Pink Floyd-ի երաժշտությանը[6]։
  • Ի պատիվ Ռենե Ֆլեմինգին են անվանվել ֆրանսիական «La Voce» օծանելիքը և ամերիկյան «La Diva Renee» աղանդերը։
  • Ռենե Ֆլեմինգը 2003 թվականին մասնակցություն է ունեցել «Մատանիների տիրակալը. Արքայի վերադարձը» ֆիլմի սաունդթրեքի ձայնագրման աշխատանքում։
  • Ռենե Ֆլեմինգը շատ երգեր է կատարել «Մատանիների տիրակալ» և «Հոբիթ» ֆիլմերի երաժշտական մասերը ապահովելու համար։