Սարվեպալի Ռադհակրիշնան


Contributors to Wikimedia projects

Article Images

Ռադհակրիշնան Սարվեպալի (Radhakrishnan, սեպտեմբերի 5, 1888[1][2][3][…] կամ 1888[4], Թիրուտանի, Chingleput District, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[5] - ապրիլի 17, 1975[2][3][6][…], Չեննայ, Հնդկաստան), հնդիկ քաղաքական և պետական գործիչ, փիլիսոփա։ Կրթությունն ստացել է Մադրասի համալսարանում։ Եղել է Մայսուրի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր (1918-1921 թվականներ), Կալկաթայի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ (1921-1931 թվականներ), Անդհրայի (1931-1936 թվականներ) և Բենարեսի (1939-1948 թվականներ) համալսարանների փոխկանցլեր, Դելիի համալսարանի կանցլեր (1953-1962)։ Մասնակցել է հնդկական ազգային-ազատագրական շարժմանը։ 1949-1952 թվականներին եղել է ԱՍՀՄ-ում Հնդկաստանի դեսպանը, 1952-1962 թվականներին՝ Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահը, 1962-1967 թվականներին՝ նախագահը։ 1956 և 1964 թվականներին այցելել է ՍՍՀՄ (վերջին անգամ՝ նաև Հայաստան

Սարվեպալի Ռադհակրիշնան
տելուգու՝ సర్వేపల్లి రాధాకృష్ణన్
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5, 1888[1][2][3][…] կամ 1888[4]
ԾննդավայրԹիրուտանի, Chingleput District, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[5]
Մահացել էապրիլի 17, 1975[2][3][6][…]
Մահվան վայրՉեննայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
Կրոնհինդուիզմ
ԿրթությունՄադրասի համալսարան, Կալկաթայի համալսարան, Մադրասի քրիստոնեական քոլեջ (1906), Դելիի համալսարան և Վորհես քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, դիվանագետ, փիլիսոփա, թարգմանիչ, պատմաբան և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԿալկաթայի համալսարան և Մայսուրի համալսարան
ԱմուսինՍիվակամու
Զբաղեցրած պաշտոններՀնդկաստանի նախագահ, Լոկ Սաբխայի անդամ, Հնդկաստանի փոխնախագահ, Հնդկաստանի հիմնադիր ժողովի անդամ և Vice-chancellor of Andhra University?
ԿուսակցությունՀնդկական ազգային կոնգրես
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲրիտանական ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա[9]
ԵրեխաներՍարվեպալի Գոպալ
 Sarvepalli Radhakrishnan Վիքիպահեստում

Պաշտպանել է խաղաղ գոյակցության սկզբունքը, դատապարտել ռազմական խմբավորումները, գաղութատիրությունը, պատերազմները։ Ռադհակրիշնան հարել է Շուսնկուսրայի ոգով մեկնաբանած վեդանւուսյի օբյեկտիվ իդեալիզմին։ Ընդունել է բացարձակ ոգու (աստված) գոյությունը, դրա անհերքելի ապացույց համարել կրոնը, միստիցիզմի փորձը։ Ըստ նրա՝ մարդկային դժբախտությունների պատճառը սոցիալական կարգերի արատներն են։ Նա դատապարտել է արևմտյան քաղաքակրթությունը կուտակման պաշտամունքի, սոցիալական և ազգային անհավասարության, ռազմականացման համար, սակայն նշված թերություններն անիրավացիորեն վերագրել է նաև սոցիալիզմին։ Ռադհակրիշնան առաջադրել է հասարակական և անհատական պրոբլեմների լուծման կրոնաիդեալիստական ուղի, մշակել միասնական համընդհանուր «հավերժական կրոնի» համակարգ, որը հիմնված է հին հնդկական կրոնվաիիլ, ավանդույթների վրա և կոչված է փոխարինելու գոյություն ունեցող բոլոր «դոգմատիկական» կրոնները։

  • Religion and Society, Լ․, 1947; Eastern Religions and Western Thougth, 2 ed․, L․, 1951; Occasional Speeches and Writings, ser․ 1—3, [Delhi, 1957—62]; Индийская философия, т․ 1—2, пер․ с англ․, М․, 1956—57․
  • Аникеев Н․ П․, Философские и социологические взгляды С․ Радхакришна на, в сб․։ Современная философская и социологическая мысль стран Востока, М․, 1965; Sarvepalli Radhakrishnan․ A Study of the President of India, New Delhi, 1966․

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։