Սևաքար
Contributors to Wikimedia projects
Article ImagesՍևաքար
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևաքար (այլ կիրառումներ)
Սևաքար, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։
Գյուղ | |
---|---|
Սևքար | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Սյունիքի մարզ |
Համայնք | Կապան (համայնք) | Կապան համայնք[1] |
Մակերես | 13,70 կմ² |
ԲԾՄ | 1050 մետր |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 104[2] մարդ (2011) |
Ազգային կազմ | Հայեր |
Ժամային գոտի | UTC+4 |
|
Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 21 կմ։ Ծովի մակարդակից բարձր է 1100 մ[3]։ Մասսամբ շրջապատված է անտառներով[3]։
Սևաքարցիների նախնիները այստեղ են վերաբնակվել Արցախից 18-րդ դարում[3]։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Սևաքարի մշտական բնակչությունը կազմել է 104, առկա բնակչությունը՝ 91 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5]։ Ստորև ներկայացված է Սևաքար գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 183 | 396 | 673 | 440 | 431 | 288 | 203 | 89 | 112 | 122[6] | 104[2] |
Գյուղի տնտեսությունը հիմնված է գյուղատնտեսության վրա։ Բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ[3]։ Համայնքի տարածքի 877 հա-ն ունի գյուղատնտեսական նշանակության կարգավիճակ[3]։
- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Կապան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․12․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Տեղեկություններ Սևքար գյուղի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 28․12․2023 թվական)։
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 5,0 5,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 4, էջ 581
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները