Տոլորս
Contributors to Wikimedia projects
Article ImagesՏոլորս
գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում
Տոլորս, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Գյուղ | |
---|---|
Տոլորս | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Սյունիքի մարզ |
Համայնք | Սիսիան (համայնք) | Սիսիան համայնք[1] |
Մակերես | 20,85 կմ² |
ԲԾՄ | 1660 մետր |
Պաշտոնական լեզու | հայերեն |
Բնակչություն | 332[2] մարդ (2011) |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Տեղաբնականուն | տոլորսեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
| |
Գյուղի պաշտոնական անունը Տոլորս է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում կոչվել է Դուլուս անունով։
Գյուղը գտնվում է Տոլորսի ջրամբարի արևելյան ափին՝ ծովի մակարդակից 1760-1800 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 111 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 4 կմդեպի հարավ։
Հիշատակվել է Ստեփանոս Օրբելյանի կողմից, որը գյուղն անվանել է Տոլորք։ Գյուղի մասին կան նաև վկայություններ՝ արված պատմաբան և աշխարհագրագետ Ղևոնդ Ալիշանի կողմից, որը նշում էր, որ մոտավորպաես 1890 թվականին Տոլորսն ուներ 140 տուն բնակիչ։
Հին Տոլորս գյուղը Որոտանի ՀԷԿ-երի կասկադի հիդրոհանգույցների շինարարության պատճառով մնացել է Տոլորսի ջրամբարի տակ, իսկ այժմյան Տոլորսը գտնվում է հենց ջրամբարի ափին։
Հին Տոլորս գյուղում հնագետների կողմից հայտնաբերվել են ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի դամբարաններ՝ լի ամեն տեսակ ոսկյա զարդերո և բրոնզե արձանիկներով։ Գյուղի մոտակա բլուրների է վրա գտնվում միջին դարերին վերագրվող գերեզմանատուն՝ երկթեք և օրորոցաձև տապանաքարերով։ Գյուղն ուներ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (կառուցված` 1861 թ.), որը սակայն մասամբ հայտնվել է ջրամբարի ջրերի տակ[3]։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Տոլորսի մշտական բնակչությունը կազմել է 332, առկա բնակչությունը՝ 268 մարդ[2]։ 1918 թվականին գյուղում ապրել են նաև ադրբեջանցիներ, որոնք սակայն կազմել են փոքրամասնություն[4]։ Ստորև ներկայացված է Տոլորս գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 88 | 495 | 905 | 740 | 730 | 377 | 344 | 288 | 376 | 406[6] | 332[2] |
- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Տոլորսի Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ 4,0 4,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 116
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 43)։