Նոր Աթոս
Contributors to Wikimedia projects
Article ImagesՆոր Աթոս (վրաց.՝ ახალი ათონი՝ Նոր Աթոն, աբխազերեն՝ Афон Ҿыц, հուն․՝ Νέος Άθως), քաղաք Աբխազիայի Գուդաութայի շրջանում, գտնվում է ռուսական սահմանից 80 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը՝ ▲1539 մարդ (2020)[2]։
Քաղաք | |
---|---|
Նոր Աթոս | |
աբխ.՝ Афон Ҿыц, վրաց.՝ ახალი ათონი, հունարեն՝ Νέος Άθως | |
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն/ Վրաստան |
Երկրամաս | Աբխազիայի Ինքնավար Հանրապետություն |
Շրջան | Գուդաութի շրջան/Գուդաութի մունիցիպալիտետ |
Ղեկավար | Ֆելիքս Դաութիա |
Հիմնադրված է | 3-րդ դար թվականին |
Առաջին հիշատակում | 3-րդ դար |
Այլ անվանումներ | Տրախեա, Պսիրցխա, Անակոպիա, Ախալի Աֆոնի |
Բնակչություն | 1․518[1] մարդ (2011) |
Ազգային կազմ | աբխազներ, ռուսներ, հայեր, հույներ, վրացիներ |
Կրոնական կազմ | քրիստոնյաներ |
Ժամային գոտի | UTC+3 |
Հեռախոսային կոդ | +7 840 2458xxx |
Փոստային ինդեքսներ | 6900 |
Ավտոմոբիլային կոդ | ABH |
| |
| |
Նախկինում քաղաքը կոչվել է Տրախեա, Պսիրցխա, Անակոպիա, Ախալի Աթոնի։ Գտնվում է Սև ծովի ափին։
Քաղաքն ունի հնադարյան պատմություն։ Առաջին հիշատակումները պատկանում են III դարին։ Այդ ժամանակ այն կոչվում էր Անակոպիա (Տրախեա) և եղել է խոշոր առևտրային կետ։ Հնագիտական պեղումները վկայում են Անակոպիայի բնակիչների նյութական մշակույթի բարձր մակարդակի մասին։ V դարում աբխազները Իվերիա լեռան վրա կառուցել են ամրոց, որն անվանել են Իվերիայի ամրոց[3]։
VII դարի վերջում կառուցվել է ամրոցի պատերի արտաքին շերտը։
VIII դարի վերջում աբխազական իշխան Լևոն II-ը՝ օգտվելով Բյուզանդիայի ներքին անկարգություններից, իրեն հայտարարել է Աբխազիայի անկախ թագավորության թագավոր։ Նրա օրոք Անակոպիան դարձել է Աբխազիայի թագավորության մայրաքաղաքը և մնացել է մայրաքաղաք մինչև թագավորական նստավայրի Քութայիս տեղափոխվելը։
Նոր Աթոսում գտնվում են բազմաթիվ տեսարժան վայրեր, բնական և պատմական հուշարձաններ։ Դրանցից են՝
- Նոր Աթոսի վանք և վանքային համալիր
- Պսիրցխա գետի կիրճում գտնվող Սիմոն Կանանացի առաքյալի տաճարը
- Իվերիա լեռան վրա գտնվող հնադարյան տաճարի և Անակոպիական ամրոցի ավերակները
- Իվերիա լեռան տակ և Նոր Աթոսի արվարձաններում գտնվում են մի շարք կարստային քարանձավեր[4], այդ թվում նաև 1961 թվականին բացված Նոր Աթոսի քարանձավը
- Պսիրցխա գետի ջրերով սնվող լճակների համակարգով մերձծովյան զբոսայգի (կարապներով հայտնի լիճը)
- Ջրվեժ և էլեկտրակայան, կառուցված 1902 թվականին
Կլիման խոնավ մերձարևադարձային է, տարեկան միջին ջերմաստիճանը 16,3 °C, ամռանը՝ +30 °C-ից +32 °C, ձմռանը՝ +9 °C-ից +11 °C: Ջուրը տաքանում է մինչև 26-28 °C:
1989 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 3235 մարդ[5], որոնցից 44,0%-ը կազմում էին ռուսները, 23,1%-ը՝ աբխազները, 7,6%-ը՝ վրացիները։
2003 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թիվը կազմել է 1308 մարդ[6], 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ 1518 բնակիչ, որոնցից 904-ը՝ աբխազներ (59,6 %), 365-ը՝ ռուսներ (24,0 %), 123-ը՝ հայեր (8,1 %), 24-ը՝ ուկրաինացիներ (1,6 %), 22-ը՝ հույներ (1,4 %), 18-ը՝ վրացիներ (1,2 %), 62-ը՝ այլ ազգի ներկայացուցիչներ (4,1 %)[1]։
-
«Թագավորական ծառուղի»
-
Հուշանվերների շուկայի մոտ
-
Ջրաթափը ՀԷԿ-ի մոտ
-
Պսիրցխա գետը
-
Մատուռ
-
Ծովափ
-
Աբխազական թագավորության թանգարանը
- ↑ 1,0 1,1 Перепись населения Абхазии 2011. Гудаутский район
- ↑ http://pop-stat.mashke.org/georgia-cities.htm
- ↑ Georgia in Antiquity: A History of Colchis and Transcaucasian Iberia, by David Braund, p. 54
- ↑ «New Athos Cave at showcaves.com». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Всесоюзная перепись населения 1989. Абхазская АССР
- ↑ Этнокавказ Население Абхазии 2003
- ↑ «Между городами Новый Афон и Сремски-Карловцы подписан Договор о сотрудничестве». Apsnypress. 2014 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.