Քարե երազներ


Contributors to Wikimedia projects

Article Images

Քարե երազներ

Աքրամ Այլիսլիի գրած գիրք

«Քարե երազներ» (ադրբ.՝ Daş yuxular) կամ Քարակերտ երազներ[1] ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի 2007 թվականին գրած ռեքվիեմ-վիպակն է, որը պատմում է 1989 թվականին Բաքվում և 1919 թվականին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին[2]։ Վիպակը հրատարակվել է ռուսական «Դրուժբա նարոդով» ամսագրում 2012 թվականի դեկտեմբերին։ Հայերեն հրատարակվել է 2013 թվականի ապրիլին՝ միաժամանակ 3 թարգմանություններով (Արտակ Վարդանյանի, Լեոնիդ Զիլֆուղարյանի, ինչպես նաև Լևոն Գալստյանի և Հակոբ Սողոմոնյանի)։

Քարե երազներ
ադրբ.՝ Daş yuxular և ռուս.՝ Каменные сны

ՀեղինակԱքրամ Այլիսլի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
ԹեմաԱգուլիսի ջարդեր, Բաքվի ջարդեր և Արցախյան ազատամարտ
Բնօրինակ լեզուադրբեջաներեն և ռուսերեն
Ստեղծման տարեթիվ2006
Հրատարակման վայրՌուսաստան
Հրատարակման տարեթիվ2012
ՎիքիքաղվածքՔարե երազներ

Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը ճանաչվել է «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հատուկ նախագծի 2014 թվականի «Տարվա արտասահմանյան բեսթսելեր»[1][3]։

  • 2013 թվականի հունվարի 31-ի Նոր Ադրբեջան կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամները չարտոնված բողոքի ակցիա են կազմակերպել Աքրամ Այլիսլիի տան դիմաց։ Այրել են նրա նկարը, վանկարկել «Հայ Աքրամ դուրս երկրից» և ձվեր շպրտել[4]։
  • 2013 թվականի փետրվարի 1-ին Ֆլորա Խալիլզադեն «Ադրբեջան» թերթում տպագրել է քննադատական հոդված «Ո՞վ ես դու, Աքրամ Այլիսլի» վերնագրով[5]։
  • 2013 թվականի փետրվարի 7Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Աքրամ Այլիսլին զրկվել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և պետական կենսաթոշակից։ Ըստ Իլհամ Ալիևի գրողը իր «Քարե երազներ» գրքում վիրավորել է իր համաքաղաքացիներին «ադրբեջանցի գրողին ոչ պատշաճ ձևով», և «աղավաղել է ադրբեջանի պատմությանը առնչվող իրողությունը»[6]։