Օհանավան
Contributors to Wikimedia projects
Article ImagesՕհանավան
գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
Օհանավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2], Քասաղ գետի բարձրադիր ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 3 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից՝ 1330 մետր։
Գյուղ | |
---|---|
Օհանավան | |
Երկիր | Հայաստան |
Մարզ | Արագածոտնի մարզ |
Համայնք | Արագածոտնի մարզ, Աշտարակի շրջան և Հայկական մարզ |
Ղեկավար | Հայրապետյան Էդգար |
Հիմնադրված է | 1828 թ. |
Այլ անվանումներ | Անավանք, Հովհանու վանք, Օհանավանք |
ԲԾՄ | 1330 մ |
Պաշտոնական լեզու | հայերեն |
Բնակչություն | 2312[1] մարդ (2011) |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի |
Ժամային գոտի | UTC+4 |
Փոստային ինդեքս | 378425 |
Փոստային դասիչ | 02112027 |
| |
Համայնքների բնակչության թիվը ներկայացված է առ 01.07.2019 թ։ Օհանավան համայնքը հիմնադրվել է 1828 թվականին։ Գյուղը հիմնել են Պարսկաստանի Մակու Գավառից, 1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո կազմակերպված ընդհանուր գաղթի ժամանակ ապաստան գտած գաղթյալները։
Օհանավանը նաև ճանաչված է եղել որպես Անավանք, Հովհանու վանք, Օհանավանք[3] ։
Օհանավանի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 229 | 440 | 601 | 1015 | 1193 | 1160 | 1373 | 1525 | 1887 | 2254 | 2312[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։ Հիմնականում գյուղը զբաղվում է խնձորի մշակությամբ։
Գյուղի արևելյան մասում է գտնվում Հովհաննավանքի վանական համալիրը (4-13-րդ դդ.), «Սերկևիլի Կալեր» բնակատեղին (մ.թ.ա. 1-ին հզմ.), «Վասակամուտ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), Կաթողիկե (սբ. Կարապետ) (1216 թ.) և 4-րդ դարի Սուրբ Կարապետ եկեղեցիները։ Օհանավանից 1 կմ հյուսիս գտնվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անապատը (Անապատ հրեշտակաբնակ) (10-13-րդ դդ.) և «Աղկունծ» (13-րդ դ.) եկեղեցին, 10-14-րդ դարերի «Այծանոց» քարայր-կացարանը, իսկ 2 կմ հյուսիս՝ Սերկևլի գյուղատեղին (10-15-րդ դդ.), 11-13-րդ դարերի ամրոցը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (10-13-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (Կարմիր վանքեր) (10-13-րդ դդ.) եկեղեցիները և մ.թ.ա. 1-ին հազարամյակի «Ապարանի առու» ջրանցքը։
-
Վանական համալիր Հովհաննավանք
-
Քարայր-կացարանների համալիր
-
Հուշաղբյուր Օհանավան գյուղում
- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
- ↑ Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 209» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.