պալատ — Վիքիբառարան


Article Images

Հայերեն

 
 

Դասական ուղղագրութեամբ՝ պալատ

վանկեր՝ պա•լատ 

<палата<լատ․ palatium Փոխառություն՝ հունարեն Παλάτιον (< լատիներեն palatium):

Գոյական

  1. թագավորի բնակության շքեղ շենք, արքայական ապարանք
  2. իշխանական դղյակ՝ ապարանք
  3. թագավորի՝ իշխանի՝ գերագույն զորահրամանատարի կացարան (ռազմարշավների՝ որսագնացությունների ևայլն ժամանակ)
  4. (փխբ․) շքեղ պալատանման տուն՝ շենք՝ բնակարան
  5. (փխբ․) որոշ հիմնարկությունների՝ ընկերությունների ևն մեծ ու շքեղ շենք ◆ Պիոներական պալատ։
  6. (փխբ․) արքունական ընտանիքը
  7. (փխբ․) արքունիք. պալատական պաշտոնյաների ամբողջությունը՝ կազմը
  8. (փխբ․) թագավորական իշխանություն
  9. (փխբ․) թագավորական ատյան
  10. (փխբ․) որոշ երկրների ներկայացուցչական մարմինների անվանումը ◆ Գերմանական դեմոկրատական Հանրապետության ժողովրդական պալատ։
  11. ՍՍՀՄ գերագույն Սովետի կազմի մեջ մտնող օրենսդրական մարմնի անվանումը ◆ ՍՍՀՄ Գերագույն Սովետը բաղկացած է երկու պալատից. Միության Սովետ և Ազգությունների Սովետ։ (ՍՍՀՄ սահմանադրություն)
  12. մի քանի պետական հիմնարկությունների անվանումը ◆ Գրքերի պալատ, առևտրի պալատ։
  13. (փխբ․) շքեղորեն կահավորված՝ հարուստ կահավորություն և պերճ զարդարանքներ ունեցող շենք՝ բնակարան
  14. (փխբ․) մեծ ու հոյակերտ շենք՝ բնակարան
  15. տե՛ս հիվանդասենյակ
  16. արքունի կամ իշխանական տուն, ապարանք, սկզբբնապես միայն տիրակալի գահանիստը, հետագայում՝ նաև հասարակության բարձր խավերի ներկայաչուցիչների ապարանքները, XIII-XVդդ.՝ պետական կարևոր հիմնարկությունները, իսկ XIX դարից՝ կարևոր նշանակություն ունեցող տարբեր հասարակականշենքեր (արդարատություն պալատ, մշակույթի պալատ, սպորտի պալատ են)
  1. դղյակ, ապարանք, արքայարան
  2. տե՛ս արքունիք
  3. (բժշկ․) հիվանդասենյակ
Ի արտաքին հոլովում
Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. պալատ(ը) պալատներ(ը)
Սեռ. պալատի պալատների
Տր. պալատի(ն) պալատների(ն)
Հայց. պալատ(ը) պալատներ(ը)
Բաց. պալատից պալատներից
Գործ. պալատով պալատներով
Ներգ. պալատում պալատներում
Բաղադրյալ բառեր
Թարգմանություններ